ՌԴ ՆԳՆ-ն կոչ է արել ԱՊՀ երկրներին՝ օգնել Ռուսաստանում ապօրինի գտնվող իրենց քաղաքացիներին՝ լքել երկիրը․ 61 հազար հայաստանցի պետք է լքի այդ երկիրը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՌԴ ՆԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գորովոյը ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին կոչ է արել քարոզչական աշխատանքներ իրականացնել և օգնել Ռուսաստանում ապօրինի գտնվող իրենց քաղաքացիներին՝ լքել երկիրը: Այս մասին նա հայտարարել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ժամանակ, գրում է «Russia today»-ը:

Համաձայն ՌԴ ՆԳՆ վիճակագրության՝ այժմ Ռուսաստանում ավելի քան 332 հազար անօրինական միգրանտներ կան Ուզբեկստանից, 247 հազարը՝ Տաջիկստանից, 152 հազարը՝ Ուկրաինայից, 120 հազարը՝ Ադրբեջանից, 115 հազարը՝ Ղրղզստանից, 61 հազարը՝ Հայաստանից, 56 հազարը՝ Մոլդովայից, 49 հազարը՝ Ղազախստանից:

«Եվ եթե մենք ձեզ հետ այս թիվը մինչ հունիսի 15-ը չվերացնենք, ինչպես պահանջում է նախագահի հրամանը, այդ մարդիկ կպատժվեն՝ ընդհուպ մինչև արտաքսում ու սահմանների փակում։ Կցանկանայի, որպեսզի դուք ձեր երկրներում, ԶԼՄ-ների միջոցով քարոզչական աշխատանք կատարեիք»,- ասել է նա։

Տաթև Ֆռանգյան