Հայաստանի պատվիրակությունն այցելել է Նովովորոնեժի ատոմակայան՝ կայանների կրկնակի երկարաձգման փորձն ուսումնասիրելու համար

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Հայկական ԱԷԿ-ի պատվիրակությունը պաշտոնական այցով եղել է Նովովորոնեժյան ատոմային էլեկտրակայանում, որպեսզի յուրացնի նովովորոնեժյան մասնագետների փորձը, որոնք իրականացրել են ВВЭР-440 ռեակտորով էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու աշխարհում առաջին հավակնոտ նախագիծը. տեղեկացնում են հայկական ԱԷԿ-ից:

«Հայկական ԱԷԿ-ում խորհրդային տարիներին կառուցվել է ВВЭР-440 ռեակտորով երկու էներգաբլոկ։ №1 էներգաբլոկը կանգնեցվել է, №2 էներգաբլոկում այժմ ավարտվում է արդիականացման աշխատանքը, որը թույլ կտա ծառայության ժամկետը երկարաձգել մինչեւ 2026 թվականը: Կառավարության կողմից հաստատված Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարության համաձայն` արդեն որոշում է կայացվել №2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնել ևս 10 տարի` մինչև 2036 թվականը: Հետևաբար, մենք ուզում ենք ուսումնասիրել Նովովորոնեժի ԱԷԿ-ի փորձը այս հեռանկարային ուղղությամբ և ակտիվորեն աշխատում ենք Ռուսաստանի ատոմային ոլորտի մասնագետների հետ` նախագծի հայեցակարգ ստեղծելու համար», – ասաց Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Նովովորոնեժի ԱԷԿ-ի №3 էներգաբլոկը, որը եվրոպական ինը երկրներում կառուցված ВВЭР-440 ռեակտորներով մի շարք էներգաբլոկների առաջատարն է, կանգնեցվել էր 2016 թ-ի դեկտեմբերին: Դրա սարքավորումները և անվտանգության համակարգերն օգտագործվել են №4 էներգաբլոկի կրկնակի արդիականացման ընթացքում: Նովովորոնեժի ԱԷԿ-ի մասնագետների փորձը պահանջարկ ունի համաշխարհային մակարդակով: Նրա սարքավորումներն ու անվտանգության համակարգերը օգտագործվել են №4 էներգաբլոկի կրկնակի արդիականացման ժամանակ։ Նովովորոնեժյան ատոմագետների փորձը պահանջված է համաշխարհային մակարդակով ։

«Իրականացվել է ВВЭР-440 ռեակտորով №4 էներգաբլեկի շահագորժման ծամկետը կրկնակի երկարաձգելու եզակի նախագիծ, որի հայեցակարգը առաջարկել էին Նովովորոնեժի ԱԷԿ-ի մասնագետները: Արդիականացումից հետո №4 էներգաբլոկը սկսեց համապատասխանել անվտանգության ամենաժամանակակից պահանջներին, չնայած, որ այն նախագծվել է 60-ականներին»,- ասաց Նովովորոնեժի ԱԷԿ-ի տնօրեն Վլադիմիր Պովարովը:

Ներկայում «Ռոսատոմ» պետկորպորացիայի նախաձեռնությամբ ստեղծվում է հայ-ռուսական աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայկական ԱԷԿ-ի, «Արմատոմ» ԳՀԻ ՓԲԸ, Միջուկային և ճառագայթային անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի տեխնիկական մասնագետները: Ռուսական կողմից աշխատանքային խմբի գործունեության համակարգումն իրականացնում է «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն: Խմբի անդամների փոխգործակցության շրջանակներում կմշակվի 2026 թվականից հետո Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման հայեցակարգ: