Արթուր Վանեցյանը հրաժարվել է ընդդեմ Փաշինյանի ու նրա խոսնակի հայցից․ գործը կարճվել է

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Դատավոր Լիլիթ Սարգսյանի որոշմամբ կարճվել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և նրա խոսնակի գործի վարույթը։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Մանե Գևորգյանը սոցցանցի իր էջում կատարել էր հետևյալ գրառումը․ «Վարչապետի աշխատակազմի տվյալներով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաև «Սպայկա» ընկերությունում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։ Այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է։ ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող։ Տպավորություն է, որ սրա արդյունքում է, որ Միքայել Մինասյանի կոռուպցիոն համակարգի առանցքային անձինք՝ լինելով պոտենցիալ մեղադրյալներ, լքել են Հայաստանը, ինչն էլ դարձել է Մինասյանի կոռուպցիոն արարքների հետաքննության էական խոչընդոտ։ ՀՀ վարչապետը ակնկալում է, որ ՀՀ իրավապահ մամիններն ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ պատշաճ քննության կենթարկեն վերը նշվածը և Հայաստանի ժողովրդին կտան վստահելի պատասխաններ»։

Վանեցյանը այս գրառման կապակցությամբ դատարան էր դիմել՝ պատիվը և արժանապատվությունն արատավորող և զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին:

Վանեցյանի ներկայացուցիչները պահաջնել էին դատարանից վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանից և վարչապետ Նիկոլ Փաշինյանից համապարտության կարգով հօգուտ Արթուր Վանեցյանի բռնագանձել 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Սակայն հետագայում, Վանեցյանի ներկայացուցիչները 10.12.2020թ. նախնական դատական նիստին դատարանին են ներկայացրել գրավոր դիմում, համաձայն որի, հայտնել են․ « Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների լույսի ներքո, երբ անձամբ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով Հայաստանը խայտառակ պարտություն կրեց, իսկ Նիկոլ Փաշինյանը 09.11.2020թ. ստորագրեց կապիտուլյացիոն փաստաթուղթ, որով դավաճանեց Հայաստանի Հանրապետությանը և ողջ հայ ժողովրդին, բարոյական առումով անհնար է պատիվ պահանջել մի անձից, ով կորցրել է սեփական պատիվը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ, 48-րդ և 149-րդ հոդվածներով՝ սույն գործով հայցվոր Արթուր Վանեցյանն ամբողջությամբ հրաժարվում է Նիկոլ Վովայի Փաշինյանի դեմ ներկայացված իր հայցապահանջներից»,- նշված է եղել դիմումում:

Դատարանը ելնելով վերոգրյալից՝ որոշում է կայացրել Արթուր Վանեցյանի ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի՝ պատիվը և արժանապատվությունն արատավորող և զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին գործը կարճել:

Լիլիթ Շաբոյան