Արցախի Մաճկալաշեն համայնքը պատրաստ է ընդունելու նոր վերաբնակիչների. համայնքապետ

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքը պատրաստ է ընդունելու նոր վերաբնակիչների. այժմ գյուղում ապրում է չորս ընտանիք. մեկը՝ Շեխեր համայնքից, իսկ երեքը՝ Հադրութի շրջանից: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մաճկալաշենի համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ պատերազմից հետո գյուղացիների 95 տոկոսը հետ է վերադարձել: Խոսելով համայնքի մասին՝ մեր զրուցակիցը տեղեկացրել է. «Մաճակալաշենում գործում է դպրոց, որտեղ հաճախում է 45 աշակերտ։ Ունենք մանկապարտեզ՝ 20 երեխաներով: Բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ: Ցավոք սրտի, 280 հա վարելահող մնացել է թշնամու վերահսկողության ներքո: Մեր վերահսկողության ներքո գտնվող 102 հա տարածքներում ցանվել է հիմնականում ցորեն: Ունենք 25 հա խաղողայգի. Գյուղացիների մի մասն աշխատում է այդ այգիներում: 150 հա արոտավայր նույնպես անցել է թշնամուն: Ներկա դրությամբ կրակոցներ չենք լսում»։

Մաճկալաշեն համայնքի տարածքում է գտնվում Ամարասի վանքը:

Խոսելով Ամարասի վանք այցելողների մասին՝ Լ. Ավանեսյանը նշել է, որ աշխատանքային օրերին նրանց թվաքանակը քիչ է լինում, կիրակի օրերին՝ նկատելիորեն շատ։ Վանքում պատարագ մատուցվում է հենց կիրակի օրերին։ Լ. Ավանեսյանը ավելացրել է նաև, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հերթական անգամ այցելել է իրենց համայնք՝ գյուղում վերաբնակություն հաստատած 4 ընտանիքների և երկու համայնքաբնակ անօթևան ընտանիքների տրամադրելով բանջարաբոստանային մշակաբույսերի սերմեր և գյուղատնտեսական գործիքներ։

Գյուղապետը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ի աշխատակիցներին՝ իրենց համյանքի բնակիչներին ուշադրության կենտրոնում պահելու համար: