Հայ-հունական վերհասարակական հարաբերությունների սերտացում՝ Հայաստանի ՀԽ-ի ու Հունաստանի  Տնտեսական և սոցիալական խորհրդի մակարդակով

Լուրեր

30.06.2026 | 16:15
Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով
30.06.2026 | 16:03
ՌԴ-ում տաքսու վարորդներն ավելի քիչ են աշխատանքի դուրս գալիս՝ վառելիքային ճգնաժամի ֆոնին
30.06.2026 | 15:55
Հայաստանը մեկ տարով երկարաձգել է մի շարք երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը
30.06.2026 | 15:48
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 15:36
11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը
30.06.2026 | 15:30
Հայաստանի և Ադրբեջանի միջև Հարավսլավիայի մոդելով անհետ կորածների տվյալների բազա կստեղծվի․ ICMP-ի գլխավոր տնօրեն
30.06.2026 | 15:29
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
30.06.2026 | 15:21
Ճգնաժամի ֆոնին՝ ՌԴ-ում կարող են թույլատրել արգելված բենզինի վաճառքը, որն անվտանգ չէ մեքենաների համար
30.06.2026 | 15:10
Փաշինյանը Թեհրան կմեկնի՝ ըստ իրանական աղբյուրի // ՍԴ-ն փակ նիստ է անցկացնում․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 15:03
Իրանական աղբյուրը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կմասնակցի Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը․ վարչապետի աշխատակազմը չի մեկնաբանում
30.06.2026 | 15:00
Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ երկրների դեսպաններին․ քննարկվել է Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
30.06.2026 | 14:52
Ընդդիմադիր ուժերի առաջնորդների հետ հանդիպել եմ, գաղտնի պլան ունենք. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 14:41
Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 14:28
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
30.06.2026 | 14:17
Ավանեսյանը՝ Էդգար Ղազարյանի քրոջն աշխատանքից ազատելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի նորանշանակ նախագահ Իոաննիս Ռաիդասը նամակ է հղել ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանին, որում մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ ՀԽ նախագահ,

2021թ. փետրվարին 4 տարի ժամկետով ընտրվել եմ Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ:

Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհուրդը միշտ սերտ և բեղմնավոր համագործակցություն է ունեցել Հայաստանի Հանրային խորհրդի հետ, և իմ հանձնառությունն եմ համարում շարունակել այն, քանի որ երկու հաստատություններն էլ, որպես Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի (AICESIS) երկարամյա անդամներ, ունեն նույն արժեքներն ու առաքելությունը:

Ավելին, մեր հաստատությունների միջև կնքված Փոխըմբռնման հուշագիրը կարևորագույն հիմք է ծառայում այնպիսի նախաձեռնությունների և փոխանակումների, որոնք կարող են արժեք ստեղծել մեր հասարակությունների համար:

Մեր անսասան կամքն է վերաակտիվացնել մեր միջև եղած երկկողմանի համագործակցությունը մի շարք ոլորտներում, որոնք կարող են փոխադարձաբար հստակեցվել: Մեր գլխավոր քարտուղար պրն. Ապոստոլոս Խիրաֆիսին հանձնարարվել է որոշակիացնել մեր տեսլականը՝ համաձայնեցնելով այն Ձեր հարգարժան հաստատության հետ:

Այս իմաստով, հարգելի՛ պարոն Սաֆարյան, խնդրում եմ ընդունեք իմ հարգանաց խորին հավաստիքը:

Հարգանքով՝

Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Իոաննիս Ռաիդաս»։

 

Իր հերթին, Հայաստանի Հանրապետության ՀԽ նախագահը պատասխանել է.

«Հարգելի՛ պարոն նախագահ,

Ուրախ եմ Ձեր ջերմ և ոգեշնչող նամակի համար: Նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ հանուն Հունաստանի բարգավաճման, որի հետ Հայաստանը պատմականորեն հաստատել է ջերմ, բարեկամական և արդյունավետ հարաբերություններ:

ՀՀ Հանրային խորհուրդը բարձր է գնահատում Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի հետ հարաբերությունները և երկու հաստատությունների միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագիրը դիտարկում է որպես փոխշահավետ կապերի ու փոխանակումների զարգացման կարևոր շրջանակ: Մեր հաստատության և գործընկերների անունից հայտնում եմ մեր մեծ հետաքրքրությունն ու պատրաստակամությունը՝ մեր ներդրումն ու գաղափարները բերելու ընդհանուր տեսլականի արդիականացման հարցում:

Ինչպես նշել եք մեզ ուղղված նամակում, Կովիդ-19 համավարակի հետևանքով աշխարհն առերեսվում է մարտահրավերների, ինչը շարունակում է կտրուկ ազդեցություն ունենալ մեր երկրների վրա: Արդյունքում համաշխարհային տնտեսության կառուցվածքն ու ձևն աստիճանաբար փոփոխվում են նաև համավարակով պայմանավորված:  Դա հրամայական է դարձնում համատեղելու մեր ջանքերը, ներառյալ՝ նյութական, մասնագիտական և ֆինանսական՝ արդյունավետորեն հաղթահարելու համավարակն ու դրա բացասական հետևանքները:

Ավելին, նախորդ տարվա սեպտեմբերից սկսած և Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի կողմից չճանաչված Արցախի/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիոն պատերազմն իր հերթին բերեց այլ հետևանքներ հայ հասարակության, նրա տնտեսական ու քաղաքական համակարգերի և ընդհանրապես տարածաշրջանային խաղաղության համար, ինչպիսիք են՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները, հետպատերազմյա սոցիալ-տնտեսական վերականգնումը պատերազմից տուժած տարածքներում ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանում: Այս բոլոր մասշտաբային և սուր մարտահրավերներն առավել քան երբևէ մեզ ստիպում են գործել մեծ սիներգիայի և համագործակցության մեջ՝ դիմակայելու և դրանք ավելի քիչ կորուստներով հաղթահարելու համար:

Հունաստանն ու Հայաստանը ճակատագրով ընկերներ են, որոնք ունեն նմանություններ արտաքին վտանգների, տնտեսական քաղաքականությունների և այլնի առումով: Արդյունքում, կարծում եմ, որ ՀՀ Հանրային խորհուրդը և Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհուրդն ունեն համագործակցության լայն դաշտ՝ բարձրաձայնելու հարցեր, որոնք կարևոր են թե՛ Հունաստանի, և թե՛ Հայաստանի հասարակությունների համար:

ՀՀ Հանրային խորհուրդը բարձր է գնահատում իր արտաքին գործընկերների հետ հարաբերությունների հաստատումն ու զարգացումը և այս համատեքստում կարևորում է հաղորդակցության արդյունավետ ձևաչափերի ձևավորումը:

Քանի որ մեր հաստատությունների միջև վերջին շփումից զգալի ժամանակ է անցել, առաջարկում եմ հստակեցնել հարմար ժամանակահատված և կազմակերպել առցանց համաժողով համապատասխան հարցերը քննարկելու նպատակով:

Կրկին շնորհակալ եմ Ձեր նամակի և մեծ հետաքրքրության համար:

Հարգանքով՝

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյան»

 

Հանրային խորհրդի քարտուղարություն