Ծեծկռտուք Երևանի ավագանիում. «Երկիր ծիրանիի» անդամն ու ՀՀԿ-ական ավագանին միմյանց ապտակել են (թարմացված)

Լուրեր

29.04.2026 | 14:33
Բաքվում Նիդերլանդների դեսպանը մեկնաբանել է երկրի խորհրդարանի կողմից Արցախի մասով ընդունված բանաձևը
29.04.2026 | 14:27
Ձերբակալություններ՝ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքով
29.04.2026 | 14:21
Իրանը «լավ կլինի շուտ խելքի գա». Թրամփը զգուշացնում է Թեհրանին
29.04.2026 | 14:10
Արմեն Մելիքբեկյանն ու Լևան Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահին
29.04.2026 | 13:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «ռազմական պարտություն է կրել»
29.04.2026 | 13:47
Ոստիկանները մեքենաների հայելիների, ապակիների գողություններ են բացահայտել 
29.04.2026 | 13:39
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի և Օրենբուրգի մարզերի վրա. հաղորդվում է նավթավերամշակման գործարաններում հրդեհների մասին
29.04.2026 | 13:27
Ավանեսյանը՝ Բաքվում պահվող գերիների առողջական վիճակի և ադրբեջանական պատվիրակության այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 13:19
Արման Ծառուկյանը հայտնել է՝ ինչու չի մասնակցելու Սպիտակ տան մրցաշարին
29.04.2026 | 13:10
Իրավասություն չունեմ գնահատական տալու․ Վարդապետյանը` Գարեգին Բ-ին հեռացնելու ՔՊ ծրագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:59
Ձևավորվում է նոր Հարավային Կովկաս. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ողջունել է Գյումրի-Կարս երկաթգծի հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը
29.04.2026 | 12:53
Ով է Մուստաֆաևը և ինչով է հայտնի․ Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:34
Թրամփի դիմանկարը՝ ամերիկյան անձնագրի շապիկին
29.04.2026 | 12:26
Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը Երևանում է․ ինչ է հայտնի այցից․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:16
ՖԻՖԱ-ն 15 տոկոսով ավելացրել է ԱԱ-2026-ի մասնակիցների պարգևավճարները
Բոլորը

12:30

Ընդմիջում հայտարարելուց հոտո լրագրողներին թույլ չեն տալիս ներս մտնել դահլիճ, որտեղ «Երկիր Ծիրանիի» անդամներն են ու ոստիկանները: Թե ովքեր կան ներսում՝ չեն թույլ տալիս տեսնել, մինչդեռ շտապօգնության աշխատակիցները ներս են մտել: Քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկաններից բացի այլ մարդկանց նիստերի դահլիճ մտնել թույլ չեն տալիս: Իսկ դուրս եկողները մեր հարցերին` թե ով է վատացել ներսում, խուսափում են պատասխանել:


 

Երևանի ավագանու այսօրվա նիստի ընթացքում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարիա Խաչատրյանը փորձեց կոյուղաջրերով լի տարան մոտեցնել Տարոն Մարգարյանին՝ հայտարարելով, թե եթե երևանցիները շնչում են այդ գարշահոտությունը, թող նա էլ շնչի, ինչի արդյունքում քաշքշուք սկսվեց ավագանու ՀՀԿ-ական անդամ Էդմոն Կիրակոսյանի և Մարիա Խաչատրյանի միջև: Վերջինս ապատակեց ավագանու ՀՀԿ-ական անդամին, և ծեծկռտուք ծավալվեց: Ի վերջո կոյուղաջրերով տարան կոտրվեց, և ավագանու կին անդամի ձեռքերը ոլորելով ՀՀԿ- ականներըր դուրս հանեցին դահլիճից:

«Ելք» խմբակցության անդամներ Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Խաժակյանը փորձում էին հաշտեցնել ու թույլ չտալ ծեծը շարունակել:  Բոլորին դահլիճից դուրս են հրավիրել այժմ: Հայտարարվել է ընդմիջում: Քաղաքապետարանի կողմից ավագանու նիստի ուղիղ հեռարձակումը դադարեցված է:

 Ներկայումս ոստիկանության անդամները դահլիճում են: Լարված իրավիճակ է: 

 

 

 
 
Մանրամասններն ավելի ուշ: