Օնիկ Գասպարյանը չգիտի, որ այդ հանձնաժողովը Անդրանիկ Քոչարյանն է ղեկավարելու. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

Օնիկ Գասպարյանի հայտարարությունն ուշացած է, որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթղթից անմիջապես հետո «Լուսավոր Հայաստանը» սկսել է լոբբինգ անել՝ փաստահավաք պարիտետային հանձնաժողով ստեղծելու գաղափարը։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ինչո՞ւ ենք առաջարկել պարիտետային հանձնաժողով ստեղծել, որովհետև միայն խորհրդարանի երեք խմբակցությունների ներկայացուցիչները չեն լինի, կներառվեն նաև մասնագետներ և ներկայացուցիչներ։ Չենք նախաձեռնել քննիչ հանձնաժողով, որովհետև ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի փորձն ունենք և եթե հանձնաժողով ստեղծվի, ապա այն ղեկավարելու է Անդրանիկ Քոչարյանը։ Եթե Օնիկ Գասպարյանը վստահում է Անդրանիկ Քոչարյանին և այս իշխանություններին, ուրեմն թող ստեղծեն այդ հանձնաժողովը։ Ուղղակի զարմանում եմ, որ նման բան է հայտարարել»,- ասաց պատգամավորը։

Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Օնիկ Գասպարյանը պարզապես տեղյակ չէ, որ ԱԺ կանոնակարգ օրենքով քննիչ հանձնաժողովը ստեղծվում է պաշտպանության գործող հանձնաժողովի հենքի հիման վրա. «Կարծում եմ՝ Օնիկ Գասպարյանն էլ այս իշխանություններին չի վստահում, որովհետև հայտարարել է, որ խեղաթյուրել են ԱԽ նիստի արձանագրությունները։ Մի իշխանություն, որն ըստ գեներալի՝ խեղաթյուրում է ԱԽ նիստի արձանագրությունը, այդ իշխանությունից ո՞նց է պահանջում ստեղծել քննիչ հանձնաժողով։ Լուծումը պարիտետային հանձնաժողովն է, որը չի ղեկավարելու Անդրանիկ Քոչարյանը և որը կունենա բալանս։ Քննիչ հանձնաժողովում այդ բալանսը չկա, մենք ինչքան էլ դեմ քվեարկենք, մեծամասնությունն իրենք են»,-նշեց Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: