Դավաճանել եք հեղափոխությանը, սկսել եք լավ ապրել ու ամեն ինչ վարի ա գնացել. Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
Բոլորը

Թե՛ կառավարության ներկայացուցիչների, թե՛ իշխանական պատգամավորների ելույթները հետևյալի մասին են. 30 տարի երկիրը թալանել են, 30 տարի սաղ վատ ա եղել, դրա համար էլ սենց եղավ, մենք մեղավոր չենք: ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ժողովո՛ւրդ, էդ 30 տարվա մեջ 3 տարի դուք եք իշխանություն։ 3 տարին նշանակում է 30 տարվա 10 տոկոսը։ Գայիք էստեղ, ասեիք 10 տոկոսով մարդկանց կյանքը լավացել ա էս, էս, էս ոլորտում։ Ոչ թե երկրի բնակչությունը 10 տոկոսով կրճատել եք, տնտեսությունը կործանել եք, բանակը կործանել եք, դիվանագիտությունը կործանել եք և եկել ասում եք, որ նրանք են մեղավոր։ Է որ նրանք մեղավոր չլինեին, դուք ինչ գործ ունեք էստեղ։

Ձեզ ով պետք ա ընտրեր, որ գայիք դառնայիք պատգամավոր, նախարար։ Ինչքան պետք ա խոսեք ու ասեք, որ նրանք են մեղավոր։ Բոլորը գիտեն, որ նրանք են մեղավոր։ Բա դո՞ւք, բա ձեր 10 տոկոսը։ Մեր կյանքից 10 տոկոս դուք եք կառավարում։ Դուք մոդերատոր եք, երկրի ղեկավար չեք։ Եվ ամենալավ գնահատականը տվել ա առաջին նախագահը՝ ազգակործան պատուհաս»,- նշեց Մարուքյանը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու և ներքաղաքական ճգնաժամը լուծելու միակ հնարավորությունն արտահերթ ընտրություններն են:

«Եթե ուզում ենք, որ իշխանությունը փոխվի, պետք է կարևոր քայլ անենք: Այս իշխանության էլեկտորատը բաղկացած է երկու սեգմենտից: Մի սեգմենտն այս իշխանության ջատագովն է: Դա մոտավորապես 10-15 տոկոս է: Մնացած մասը՝ 15 տոկոս է, թե 20, անգամ՝ մինչև 30 տոկոս, նախկին իշխանության «անտիձայներն են», որ իրենց ձայնը տալիս են Նիկոլ Փաշինյանին մի բանի համար, որ նախկինները ետ չգան: Հիմա ես պաշտոնական առաջարկ եմ անում Ռոբերտ Քոչարյանից սկսած մինչև նախկին իշխանության ներկայացուցիչներին՝ մի կողմ քաշվեք, և մենք այս մարդկանց կդարձնենք մի քիփլիկ ընդդիմադիր խմբակցություն՝ իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանով»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ քաղաքական ուժերին, որոնք չեն ուզում իշխանությունների վերարտադրությունը, պետք է զրկել «թիվ մեկ սնուցումից՝ նախկին իշխանության հետ ունեցած կռվից»:

«Հեղափոխությունն արվել է, որ մարդիկ լավ ապրեն… Դավաճանել եք հեղափոխությանը, դուք  սկսել եք լավ ապրել ու ամեն ինչ վարի ա գնացել»,- ընդգծեց Մարուքյանը: -Իշխանությունից կառչած եք: Ոնց որ իշխանության մանյակ լինեք, իշխանություն ա էլի, մի օր կա, մի օր՝ չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում։