Շնորհակալություն Ձեզ՝ ժողովրդավարական երկիր կառուցելու գործում անցած ճանապարհի համար. ԲՀՀ աշխատակազմը՝ Լարիսա Մինասյանին

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Այսօրվանից՝ ապրիլի 16-ից, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը թողնում է պաշտոնը: ԲՀՀ աշխատակազմը և տնօրենների խորհուրդը բարձր են գնահատում Լարիսա Մինասյանի  բացառիկ առաջնորդությունը և շնորհակալություն հայտնում նրան համատեղ աշխատանքի ու ժողովրդավարական երկիր կառուցելու գործում անցած ճանապարհի համար:

ԲՀՀ աշխատակազմը ստորև ներկայացրել է նաև, թե մասնավորապես ինչ ծրագրեր է իրականացրել հիմնադրամը Լարիսա Մինասյանի ղեկավարությամբ՝ 2 տասնյակից ավելի տարիների ընթացքում:

«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք մեր պաշտոնական կայքում, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը թողնում է Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը:

Լարիսա Մինասյանը բացառիկ առաջնորդությամբ և տոկունությամբ ղեկավարել է ԲՀՀ Հայաստանն ավելի քան 20 տարի: Մինասյանի ղեկավարությամբ այս տարիների ընթացքում Հիմնադրամն իրականացրել է մեր երկրի համար մի շարք կարևոր ծրագրեր: Նշենք դրանցից մի քանիսը. Հիմնադրամի ամենածավալուն ծրագրերից մեկը՝ Հայաստանի 5 խոշորագույն գրադարանների միջև ցանցի ստեղծումը և մատենագրության թվայնացումը: Այս ծրագրի հետ է ուղղակի առնչվում գիտական ամսագրերի հասանելիության ապահովումը, ինչի շնորհիվ Հայաստանի գիտնականների համար հասանելի դարձան 5000 անուն գիտական ամսագրեր։ Թանգարանների ֆոնդի ավտոմատացման (թվայնացման) ծրագրեր, որոնց իրականացումն աջակցություն էր հայ մշակույթի պահպանմանն ու տարածմանը: Մի շարք գրական, գիտական, փիլիսոփայական ստեղծագործությունների առաջին անգամ հայերեն թարգմանության և հրապարակման նախաձեռնություններ, թանգարանային ցուցադրությունների, թատրոնի ու երաժշտության բնագավառում բազմաթիվ նախաձեռնությունների ֆինանսավորում: Այս ամենն իրականացվում էր այն ժամանակ, երբ Հայաստանը վերականգնվում էր 90-ականների դժվարին անցումային ազդեցությունից։ Այդ ժամանակվանից մինչև այսօր, կրթությունը համարվում է Հիմնադրամի գերակա ուղղություն և նորարարական մեթոդների ներդնումը, ինչպիսին էր ԵՊՀ իրավաբանական կլինիկային, համայնքային դպրոցների մոդելներին աջակցելը դարձան յուրօրինակ ծրագրեր ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար։ Առողջապահության ոլորտում Հայաստանում ցավաամոքիչ (պալիատիվ) խնամքի համակարգի ներդնումը, որպես հանրային առողջապահության նոր ոլորտ, հոգեկան առողջության պահպանման և բարելավման ծրագրերը՝ յուրովի նոր մոտեցումներով, իրականացվեցին և շարունակում են մնալ Հիմնադրամի ուշադրության կենտրոնում։ Հիմնադրամի կարևոր առաքելությունն է մարդու իրավունքների պաշտպանությունը, մասնավորապես, փակ և կիսափակ հաստատություններում, որտեղ Հիմնադրամի աջակցությամբ ներդրվեց և մինչև այժմ իրականացվում է քաղաքացիական վերահսկողություն՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ գործիք։ Ներդրվեց և զարգացվեց ռազմավարական դատավարության գաղափարախոսությունը։ Ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված՝ Հիմնադրամի աջակցությամբ առաջին անգամ իրականացվեց քաղաքական կուսակցությունների ֆինանսական ծախսերի և մամուլի մշտադիտարկումը համապետական ընտրությունների ժամանակ։ Այս շարքը կարելի է շարունակել: Նախաձեռնություններ, որոնք համարձակ էին, արտառոց, առաջին հայացքից անիրականանալի՝ միշտ աջակցություն էին ստանում Հիմնադրամի կողմից և մեծամասամբ դառնում էին օրինակելի նախագծեր հետագայի համար:

2008 թ.-ի Համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն օգնեց սոցիալական ծանր կացության մեջ հայտնված ավելի քան 65,000 հայաստանցի ընտանիքի` ապահովելով նրանց համար կենսական մի շարք ծառայություններ: 2020 թ.-ին, երբ Հայաստանն առերեսվեց աննախադեպ ճգնաժամերի, Լարիսա Մինասյանի գլխավորությամբ Հիմնադրամը մոբիլիզացրեց իր կապերն ու ռեսուրսները՝ աջակցելու Հայաստանում համավարակի և Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով տուժած հարյուրավոր ընտանիքների:

Հիմնադրամի աշխատակազմը և տնօրենների խորհուրդը բարձր են գնահատում Լարիսա Մինասյանի այս բացառիկ առաջնորդությունը և շնորհակալություն հայտնում նրան համատեղ աշխատանքի ու ժողովրդավարական երկիր կառուցելու գործում անցած ճանապարհի համար:

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը հավատարիմ է մնում իր առաքելությանը՝ երկրում ժողովրդավարական գործընթացներին նպաստելուն, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը, թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, քաղաքացիական հասարակության աջակցմանը, կրթության, առողջապահության և արդարադատության հասանելիության ապահովմանը»: