Միանձնյա գործելո՞ւ, թե՝ կարծիքներ լսելու համար եք մեղադրում, կողմնորոշվե՛ք․ Լենա Նազարյանը՝ ԼՀ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
Բոլորը

Պատերազմի պատճառների և ընթացքի վերաբերյալ խոսակցության մեջ ամենամեծ բարդությունն այն է, որ մեղադրական բնույթի հարցեր տվողները հակասում են իրենք իրենց: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման արդյունքների մասին զեկույցի քննարկմանն անդրադառնալով ընդդիմադիրների ելույթներին ու հարցադրումներին: Նա որպես օրինակ բերեց Գևորգ Գորգիսյանի՝ ՀՀ վարչապետին ուղղած հարցը, երբ պատգամավորը հետաքրքրվում էր, թե ինչո՛ւ է վարչապետը շարժվել գեներալների ասածով և միանձնյա որոշումներ չի կայացրել: Նազարյանը օրինակ բերեց նաև ԼՀԿ-ական մեկ այլ պատգամավորի հարց՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը միանձնյա ստորագրելու և ոչ մեկի կարծիքի վրա չհենվելու մասին:

«Հիմա բոլորովին չվիճարկելով ընդդիմության՝ քաղաքական մեղադրանքներ ներկայացնելու իրավունքը՝ ուզում եմ հարցնել. հարգելի՛ գործընկերներ, ինչո՞ւմ եք մեղադրում՝ միանձնյա գործելո՞ւ, թե՞ կարծիքներ հաշվի առնելու համար: Այսկերպ բացարձակ չեք օգնում, որ պատերազմի և դրա ընթացքի պատճառները հասկանալի դառնան: Մի ուրիշ դրվագով, նոյեմբերի 9-ից հետո «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորը մեզ ասում է՝ պարտությունը ձերն է. որ ինքը պարտվելու ամբողջ ընթացքում խմբակցության անդամ էր, իհարկե մոռանում է»,- նշեց Նազարյանը:

Նազարյանն անդրադարձավ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ կա հնարավորություն, որ Մարուքյանն անձամբ լսի ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ Անվտանգության խորհրդի նիստում ելույթի ձայնագրությունը և ստուգի՝ ինչ է խոսվել Անվտանգության խորհրդի նիստերում: «Բայց Մարուքյանն ասում է՝ ո՛չ, որ ծանոթանամ, ի՞նչ եմ ձեզ ասելու:

Պարո՛ն Մարուքյան, մեզ ոչ մի բան մի՛ ասեք, բայց կարող է վարչապետից բացի այլոց գործողությունների կամ անգործության մասին էլ ձեզ մոտ հարցեր առաջանան: Չեք ուզում իմանալ ճշմարտությունը, որովհետև ուզում եք շարունակել մեղադրել մի հոգու: Որովհետև եթե պարզվի, որ այդ մի հոգին չի մեղավոր կամ միայն այդ մի հոգին չի մեղավոր, ստիպված լինեք կա՛մ լռել, կա՛մ ընդունել, որ պատմության մեջ կան այլ դերակատարներ»,- նշեց Նազարյանը: