COVID-19-ի պայմաններում պետությունը երեխաների մանկապարտեզ ընդունելը կազմակերպել է խնդիրներով. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդում 2020

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

2020 թվականին նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում սահմանափակումները խնդիրներ են առաջացրել՝ կապված նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների կրթության իրավունքի, այդ թվում՝ մանկապարտեզ ընդունելության հետ: Այս մասին են վկայում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքները, ինչպես նաև մշտադիտարկումը:

Մասնավորապես, մանկապարտեզներում երեխաների խնամքը և կրթությունը կազմակերպվել է բեռնաթափված խմբերով: Նախապես սահմանվել են ֆիքսված առավելագույն թվաքանակներ և լրացուցիչ ընդունելություն չի իրականացվել: Երեխաների առավելագույն թվաքանակի պահանջից բացառություններ նախատեսված չեն եղել: Արդյունքում՝ ֆիքսված թվաքանակներից ավել երեխաներ չեն ընդունվել մանկապարտեզ, որի պատճառով էլ ծնողները չեն կարողացել անցնել կամ ներկայանալ աշխատանքի:

Բարձրացված խնդիրների առնչությամբ Պաշտպանը գրավոր հաղորդակցություն է իրականացրել ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի հետ:

Բանն այն է, որ նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի սկզբնական շրջանում Պարետի որոշմամբ, իսկ հետագայում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել էր, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների խնամքի և կրթության գործընթացը պետք է կազմակերպվեր բեռնաթափված՝ 10-12 հոգանոց խմբերով:

Առողջապահության նախարարի հրամանով նախատեսված է եղել նաև, որ առաջնահերթություն պետք է տրվի միայն այն երեխաներին, որոնց տնային խնամքը գործնականում հնարավոր չէ ապահովել ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար ձևով կազմակերպելու անհնարինությամբ և (կամ) այլ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված:

Բացի դրանից, Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է մանկապարտեզներում լրացուցիչ ընդունելություն կազմակերպելը: Չնայած 2021 թվականին ՀՀ առողջապահության նախարարի հրամանում կատարվել են փոփոխություններ, որոնցով մեղմացվել են ընդունելության պայմանները, մասնավորապես, թույլատրվել է մանկապարտեզներում երեխաների խնամքի և կրթության գործընթացը կազմակերպել առավելագույնը 20 երեխայի համար, ինչպես նաև նախատեսվել են այլ առաջնահերթություններ, այնուամենայնիվ, խնդիրը շարունակում է մնալ չլուծված: Այս մասին են վկայում Պաշտպանին մինչ օրս հասցեագրվող բանավոր և գրավոր բողոքները:

Իհարկե, Պաշտպանը կարևորում է COVID-19-ի կանխարգելման պատշաճ կազմակերպումը և երեխաների առողջության պահպանման իրավունքի ապահովման համար անվտանգ միջավայր երաշխավորելը: Դրա հետ մեկտեղ, նկատի ունենալով երեխաների լավագույն շահերով առաջնորդվելու հրամայականը, նախադպրոցական կրթության իրավունքի իրացման կարևորությունը՝ հանրային մարմինները պետք է հաշվի առնեն մանկապարտեզների հասանելիության հարցում խնդիրները և բողոքների աճող թիվը և այդ կապակցությամբ ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ:

Իրականում, ինչպես արձանագրել է Պաշտպանը տարեկան հաղորդմամբ, անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակել այնպիսի լուծում, որը ճկուն գործիքակազմի միջոցով թույլ կտա հակահամաճարակային կանոնների պահպանմամբ ապահովել յուրաքանչյուր երեխայի նախադպրոցական կրթություն ստանալու իրավունքի պատշաճ իրացումը: