Լավատեսորեն եմ տրամադրված և կարծում եմ, որ ականատես կլինենք տնտեսության վերականգնմանը, ինչն էլ կարտացոլվի ֆինանսական շուկաներում․ Ֆիլիպ Լինչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ամերիաբանկի խորհրդի անկախ անդամ Ֆիլիպ Լինչը ֆինանսների աշխարհում է ավելի քան 30 տարի: Հայաստանի տնտեսության վերաբերյալ նրա գնահատականներն ու վերլուծություններն անչափ հետաքրքիր են:

Կարո՞ղ է արդյոք Հայաստանը գնալ տնտեսության զարգացման ասիական մոդելի ուղիով, ի՞նչ մարտահրավերներ ու զարգացման հեռանկարներ ունենք, ո՞րն է 2020 թ.-ի հաղթահարման ու իրական տնտեսության վերականգնման ուղին։

«Ասիական զարգացման մոդելը մասամբ  կիրառելի է նաև  Հայաստանի նման տնտեսություն ու պատմություն ունեցող երկրի համար, հատկապես շուկայական տնտեսության անցման համատեքստում: Որպես ԱՊՀ երկիր` այստեղ առկա է հստակ ուղղվածություն դեպի շուկայական տնտեսություն և քաղաքացիների կենսամակարդակի բարելավում: Ահա այսպիսին են Հայաստանն ու Ամերիաբանկը: Շատ հստակ է երևում ուղղվածությունը դեպի երկիր, քաղաքացիական հասարակություն և դեպի հաճախորդներ: Կարծում եմ` այս ամենը շատ լավ արտացոլում է այն, ինչ տեղի է ունեցել Ասիայում: Հարկ է նշել նաև աշխարհագրական դիրքը.Հայաստանը գտնվում է Արևելքն ու Արևմուտքը միմյանց կապող համաշխարհային առևտրի պատմական խաչմերուկում: Կարևոր է նաև Սփյուռքի գործոնը: Այս առումով, կարծես, բնականոն կերպով ապահովվում է կապը Հայաստանի և աշխարհի միջև: Եվ վերջապես կարևոր է նաև քրտնաջան աշխատանքը: Ասիական տնտեսական հրաշքը բնութագրող թիվ մեկ գործոնը հենց քրտնաջան աշխատանքն է, ուղղվածությունը դեպի կրթությունը, կատարելագործումը: Ես այս ամենը տեսնում եմ Ամերիաբանկի հետ իմ բոլոր շփումների ընթացքում»,- նշում է Ֆիլիպ Լինչը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Գ․