Մեթյու Բրայզան ու օտարերկրացի այլ փորձագետներ շրջել են Բաքվի «ավարների պուրակում», լուսանկարվել հայ զինվորների «մանեկենների» հետ

Լուրեր

19.08.2026 | 14:35
Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է
19.08.2026 | 14:30
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 14:21
Այս տարի ևս լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու․ Պապոյան
19.08.2026 | 14:13
4-րդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, իսկ կոնստրուկտորը՝ Ադրբեջանը․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 14:05
Լարված խոսակցություն Արման Եղոյանի և Ռուբեն Մխիթարյանի միջև
19.08.2026 | 13:58
Էդուարդ Սպերցյանը նշել է՝ ում դեմ կցանկանար խաղալ Սաուդյան Արաբիայում
19.08.2026 | 13:53
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 103-ը 103-ի դիմաց
19.08.2026 | 13:50
ԵՄ-ում 150 միլիոն մարդ ապրում է «անտեսանելի սահմաններին» մոտ․ JRC  զեկույցը
19.08.2026 | 13:43
Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանում բուլինգ ու պարբերական կոնֆլիկտներ են եղել․ 13-ամյա աշակերտը հիվանդանոց է տեղափոխվել․ Տեսչական մարմին
19.08.2026 | 13:34
Օգոստոսի 20-ին կեսօրից հետո Երևանում հնարավոր է կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
19.08.2026 | 13:26
ԱՄՆ-ն և Կանադան համաձայնել են կասեցնել նոր մաքսատուրքերը․ Թրամփ
19.08.2026 | 13:18
Սամվել Կարապետյանը հայ ժողովրդի պատմության մեջ առաջին «նախկին հաջորդ» վարչապետն է․ Հայկ Կոնջորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 13:10
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականն ԱԱ-ում ելույթն ավարտեց 4 մեդալով
19.08.2026 | 13:00
Օգոստոսի 20-ից Վերին Պտղնու հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհը կփակվի
19.08.2026 | 12:51
Բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը երիտասարդական ԵԱ-ի կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում օրերս կայացած «Նոր հայացք Հարավային Կովկասին․ զարգացում ու համագործակցություն հետկոնֆիլիկտային փուլում» կոնֆերանսի մասնակիցներն այցեյել են նաև Բաքվի, այսպես կոչված, «Ավարների պուրակ»։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 15 երկրից 27 պատվիրակներ են այցելել այնտեղ։ Տարածվող լուսանկարներից երևում է, որ նրանք շրջում են պուրակում, քայլում պատերազմում զոհված հայ զինվորների սաղավարտների միջով, լուսանկարում հայ զինվորների կերպարներն արտացոլող մանեկեններին։

Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկություններից պարզ է դառնում, որ պուրակ է այցելել նաև ԵԱՀԿ Միսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան, որին պաշտոնական Բաքուն մշտապես օգտագործում է իր քարոզչության մեջ։


Նրանից բացի այցելել են նաև վրացի լրագրող, Վրաստանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Գեորգի Գվիմրաձեն, ուկրաինացի փորձագետ «Կիև-Մոգիլայի ակադեմիա» ազգային համալսարանի պրոֆեսոր Տարաս Կուզոն, ռումինացի արտաքին քաղաքական վերլուծաբան ու նախագահի նախկին խորհրդական Իուլիան Չիֆուն, իտալացի հետազոտող Կառլո Ֆրապպին նաև այլ հյուրեր։ Նրանց թվում եղել են նաև փորձագետներ Թուրքիայից ու Պակիստանից։

Էմմա Չոբանյան