Շարունակվում են Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների վրա ճնշումները․ Լյուբով Սոբոլը դատապարտվել է հանրային աշխատանք կատարելու
Քաղաքականություն
15.04.2021 | 17:36Կրեմլի բանտարկված քննադատ Ալեքսեյ Նավալնիի մերձավոր կողմնակից Լյուբով Սոբոլը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ դատապարտվել է մեկ տարվա հանրային աշխատանքներ կատարելու՝ մասնավոր սեփականության նկատմամբ բռնություն գործադրելու համար, գրում է Reuters-ը։
Լրատվականը նշում է, որ Սոբոլի դատավարությունը տեղի է ունենում Նավալնիի կողմնակիցների և աջակիցների դեմ ճնշումների ֆոնին, որոնք այս տարեսկզբից մի քանի ցույցեր էին կազմակերպել ՝ բողոքելով Նավալնիի բանտարկության դեմ: Գործը վերաբերում է դեկտեմբերին տեղի ունեցած միջադեպին: