Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ-ը չեղարկել է իր ռազմանավերի մուտքը Սև ծով

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ-ը չեղարկել է իր ռազմանավերի մուտքը Սև ծով։

Անկարայում ԱՄՆ դեսպանությունից տեղեկացրել են Թուրքիային, որ Բոսֆորով երկու ամերիկյան ռազմանավերի անցումը չեղարկվում է։

«Մեզ բանավոր ասվել է, որ նավերի անցումը չեղարկվում է։ Սակայն եթե նրանք փոխեն իրենց որոշումը, դեռևս 3 օր ունեն, որպեսզի օգտագործեն նախորդ ծանուցումն ու ուղարկեն իրենց նավերը․ ծանուցումը դեռ կգործի։ Եթե 3 օր անց նավերը չանցնեն, ապա նրանք ստիպված կլինեն ենթադրյալ անցումից 15 օր առաջ կրկին ծանուցում ուղարկել»,- ասել է Չավուշօղլուն թուրքական NTV-ին։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում ԱՄՆ-ը 14 ծանուցում է ուղարկել Սև ծով իր նավերի անցման մասին, դրանցից 5-ը չեղարկել է։

Տաթև Ֆռանգյան