ՀՀ  ՄԻՊ-ի ֆինանսական անկախության վերացումը կվտանգի Երեխաների հարցերով օմբուդսմանների ցանցում լիիրավ անդամակցությունը. ENOC-ի ղեկավարը բաց նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահին

Լուրեր

18.11.2024 | 18:32
Նախորդ շաբաթ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 170 մեքենա
18.11.2024 | 18:20
Արմեն Դանիելյանը հրաժարվել է ԲԴԽ նախագահի ԺՊ լինել․ Խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը
18.11.2024 | 18:09
ՌԴ-ի կողմից Օդեսայի հրթիռակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ կան
18.11.2024 | 18:00
Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապին, Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվել է․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 17:55
Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԱՀԿ-ում՝ ՀՀ առաքելության ղեկավար, իսկ Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում  ՀՀ մշտական ներկայացուցիչ է նշանակվել
18.11.2024 | 17:50
Օրը կգա՝ Փաշինյանը կզոհաբերի բուն ՔՊ-ականների, կալանավորումներ կլինեն, ամենամտերիմ մարդիկ կարող են լինել․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 17:43
«Չեն աշխատել, Փաշինյանն էլ հանել է», «Մարմնի մասերը փոխելուց ոչ մի բան չի փոխվի»․ հարցում՝ Երևանում
18.11.2024 | 17:39
ՀՀ նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել
18.11.2024 | 17:31
Դեռ հրաժարական չի տվել, հիվանդանոցում է․ Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալը՝ համայնքապետի մասին
18.11.2024 | 17:28
ԵՄ-ն դադարեցնում է Վրաստանի կառավարությանը տրամադրվող ֆինանսական օգնությունը․ Բորել
18.11.2024 | 17:22
Ջրանջատում Արմավիրի մարզում
18.11.2024 | 17:10
Իրանի ԱԳՆ-ն՝ Բաքվում COP29-ին Իսրայելի պատվիրակության մասնակցության մասին
18.11.2024 | 16:59
Պե՛տք չէ Երևանը դարձնել շինարարական պոլիգոն. Սիլվա Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 16:48
Անկարան հերքում է ՀԱՄԱՍ-ի ղեկավարների՝ Թուրքիա տեղափոխվելու մասին լուրերը
18.11.2024 | 16:36
Տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսական անկախության վերացումը կվտանգի Երեխաների հարցերով օմբուդսմանների ցանցում լիիրավ անդամակցությունը. ENOC-ի ղեկավարը  բաց նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին 

Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի (ք. Ստրասբուրգ) ղեկավար Բրյուս Ադամսոնը  բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին` նշելով, որ հատկապես մտահոգված է Հայաստանի կառավարության կողմից «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասում առաջարկվող փոփոխությամբ: Այդ դրույթը սահմանում է, որ յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից:

Բրյուս Ադամսոնն  ուշադրություն է հրավիրել այն հարցին, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հատկացվող ֆինանսական միջոցների նվազեցման արգելքի երաշխիքի վերացումը վտանգներ է ստեղծում հաստատության կողմից իր բոլոր լիազորությունների տիրույթում և, հատկապես, երեխաների իրավունքների ոլորտում իրականացվող հսկայածավալ աշխատանքների համար (այդ թվում՝ «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի իրականացման մշտադիտարկում, երեխաների իրավունքների վերաբերյալ բողոքների քննարկում, երեխաների խնամք իրականացնող կազմակերպություններում բարբերական չսահմանափակված այցերի  կատարում, հատուկ հրապարակային զեկույցների պատրաստում, երեխաների իրավունքների հարցերով իրավասու մարմիններին առաջարկությունների ներկայացում, երեխաների իրավունքների վերաբերյալ դասընթացների կազմակերպում եւ միջազգային կազմակերպություններում համապատասխան աշխատանքների մասնակցություն):

Հաշվի առնելով  այն, որ  Պաշտպանը ՄԱԿ-ի «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի իրականացման մշտադիտարկման ազգային մարմնին է՝ ցանցի ղեկավարն իր առանձնակի մտահոգությունն է հայտնել այն առումով, որ ինչ կանխատեսելի ազդեցություն կունենա այս հնարավոր կրճատումը երեխաների իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում Պաշտպանի աշխատակազմի՝ որպես Հայաստանում ՄԱԿ-ի «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի իրականացման մշտադիտարկման մարմնի ֆինանսական և գործունեության կարողությունների նկատմամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսական կարողությունների կրճատումը կամ այդպիսի անկանխատեսելիությունը կարող է լուրջ վտանգներ ստեղծել Պաշտպանի կողմից իր ողջ ներուժը օգտագործելու և հաստատության գործունեության արդյունավետության տեսանկյունից:

Բացի դրանից, առաջարկվող փոփոխությունների արդյունքում Երեխաների օմբուդսմանների եվրոպական ցանցի կանոնադրության համաձայն՝ Պաշտպանի հաստատությունը կարող է զրկվել այդ միջազգային կազմակերպությունում լիիրավ անդամի կարգավիճակից:

Հաշվի առնելով  Փարիզյան սկզբունքները, ՄԱԿ-ի և Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի չափանիշները և Հայաստանի միջազգային պարտավորությունները՝ նամակում կոչ է արվել վերանայել  «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի գործող 8-րդ հոդվածի 5-րդ մասի փոփոխությունը։

Ծանոթագրություն. Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի գործունեության նպատակն է ապահովել եւ նպաստել երեխայի իրավունքների պաշտպանությանը` ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ցանցի ասոցացված անդամ է եղել 2009 թվականից,  իսկ 2018 թվականից դարձել է լիիրավ անդամ, որը  հնարավորություն է տալիս մասնակցել նաև կազմակերպության կառավարմանն ու ղեկավար մարմինների աշխատանքներին: