Ուզել են՝ ես միջնորդեմ, որ Պուտինն ընդունի Լևոն Տեր-Պետրոսյանին և Քոչարյանին․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 11:58
Թուրքիայում ուտում էի Ադանա քեբաբ, համով էր. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:47
Նախագահն ընդունեց կառավարության հաժարականը
02.08.2026 | 11:37
Երաշխավորո՞ւմ եք, որ Տիգրանաշենը չեք հանձնելու. Իշխան Սաղաթելյանը` Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:32
Վենդետա լինելու է. Ռուբինյանը` Աղվան Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:27
Թուրքերի հե՞տ շփվել եք. Գառնիկ Դավթյանի հարցը` Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:20
Ես առաջարկում եմ զրոյական կետ մեր հարաբերություններում, բայց սուր բանավեճ. Ռուբինյանի առաջարկը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:58
Կաթողիկոսը կարող էր գալ, դեմը ոչ մեկ չէր կարող առնել. Կնյազ Հասանովը` Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:56
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.08.2026 | 10:53
Անջատել Գեղամ Մանուկյանի հեռախոսը. Կնյազ Հասանովը շփոթվեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:47
Փաշինյանը ստորագրեց Կառավարության հրաժարականը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:36
Որտեղ է Ամենայն Հայոց կաթողիկոսը. նոր կադրեր ԱԺ նիստի լարված հատվածից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:21
Ի՞նչ կառուցողական աշխատանք, 58 հազար ձայն են կեղծել. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:11
Թաթուլ Սողոմոնյանը` Գարեգին Բ-ին ԱԺ նիստին չհրավիրելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:06
Վալոդյա Հակոբյանը` ՔՊ խմբակցության քարտուղար ընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ինձ հանդիպման համար դիմել են Արցախի երկրորդ և երրորդ նախագահները՝ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը և ասել են, որ գաղափար կա, որ Արցախի և Հայաստանի նախկին ու ներկա նախագահների հետ հանդիպում տեղի ունենա, ես ասել եմ, որ համաձայն եմ: Այս մասին խորհրդարանում տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նրանք ստանձնել են, որ կկազմակերպեն նման հանդիպում, հետո ինձ ասել են՝ կա գաղափար, որ նախ՝ ՀՀ առաջին և երկրորդ նախագահները մեկնեն Մոսկվա, հանդիպումներ ունենան ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ, և վերադարձից հետո տեղի ունենա այդ հանդիպումը: Ես ասել եմ, որ ողջունում եմ գաղափարը և պատրաստ եմ նույնիսկ պետական օդանավը տրամադրել, որպեսզի նրանք մեկնեն: Նրանք գնացել ու վերադարձել են հետևյալ առաջարկով, որ երկու նախագահները ուզում են, որ ես միջնորդեմ՝ ՌԴ նախագահը նրանց ընդունի որպես հատուկ բանագնաց:

Ես ասել եմ, որ այդտեղ ֆորմատային խնդիրր կա, ես անընդհատ հաղորդակցության մեջ եմ ՌԴ նախագահի հետ, ինքն ինձ կարող է պարզ հարց տալ՝ հիմա դու ի՛նչ ես ուզում ինձ ասել, որ չես կարողանում, և դրա համար անհրաժեշտ է հատուկ բանագնացի ինստիտուտ: Ես առաջարկել եմ իմ տարբերակը, ասել եմ՝ եկեք կազմակերպենք Հայաստանի պաշտոնաթող նախագահների այց ՌԴ պետական մակարդակով, էնտեղ ընդունող կողմը լինի ՌԴ պաշտոնաթող նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով նաև ԱԽ նախագահի տեղակալն է, և այցի շրջանակներում միջնորդենք, որ հանդիպում կկազմակերպի ՌԴ նախագահի և արտգործնախարարի հետ:

Իրենք այս տարբերակը մերժել են, և անընդունելի է համարվել իրենց համար: Որից հետո ինձ ասել են, որ իրենք առանց ինձ էլ պայմանավորվել են, որ պետք է գնան ՌԴ արտգործնախարարի հետ հանդիպել: Որից հետո հարցրել եմ՝ ի՛նչ եք ուզում, ի՛նչ է մեզնից հասնում: Ասել են, որ պետական աջակցություն ու միջնորդություն են ուզում, որ երկրորդ նախագահի՝ երկրից դուրս գալու հնարավորություն ստեղծվի: Ասել եմ, որ հաշվի առնելով հարցի՝ ազգային անվտանգության հետ կապված լինելը, ինչ հնարավոր է՝ ես կանեմ:  Դրանից հետո Քոչարյանի ՍԵԿՏ-ը (սահմանային հսկողության համակարգ) բացվել է, համենայն դեպս, միասին չեն մեկնել, և ես որևէ այլ տեղեկություն չունեմ»,- նշեց Փաշինյան:

Մանրամասները՝ տեսանյութում: