Ամբաստանյալը հայտնեց, թե իրեն ստիպել են ցուցմունք տալ Լոռեցյանի դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 12:42
Կապանում նշանակվել է համայնքի ավագանու ընտրություն․ հայտնի է օրը
11.09.2026 | 12:34
Պուտինը Հնդկաստանում է․ մեկնարկում է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը
11.09.2026 | 12:26
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
11.09.2026 | 12:23
Մի երկրում որ Լիսկան լինի դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանը՝ դասագրքի հեղինակ, բա ի՞նչ եք ուզում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 12:14
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
11.09.2026 | 12:04
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.09.2026 | 12:02
Կանադան և Ուկրաինան հարյուրամյա գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել․ Օտտավան Կիևին 254 մլն դոլար կհատկացնի ՀՕՊ-ի ամրապնդման համար
11.09.2026 | 12:01
Սուրեն Պապիկյանը դիրքեր է այցելել // Ջերմաստիճանը մինչև 8 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.09.2026 | 11:54
ՀՀ քննչական կոմիտեի և ՉԺՀ հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
11.09.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմի համար
11.09.2026 | 11:33
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ
11.09.2026 | 11:30
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.09.2026 | 11:26
Կենցաղային վեճի ժամանակ 44-ամյա տղամարդ է վիրավորվել․ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է
11.09.2026 | 11:19
Աննա Վարդապետյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազ Ջոն Փեթրիի հետ
11.09.2026 | 11:10
Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի և մյուսների գործով դատական նիստը:

Նիստի մեկնարկին Լոռեցյանի պաշտպանը միջնորդեց փոխել ապացույցների հետազոտման կարգը և գրավոր ապացույցներից առաջ լսել ամբաստանյալներին: Առաջինը ցուցմունք տալու ցանկություն ունի գործով ամբաստանյալ Էդուարդ Հովհաննիսյանը: Մեղադրող դատախազ Դավիթ Սարգսյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ տպավորություն է, թե պաշտպանական կողմը ամեն կերպ խուսափում է ապացույցների հետազոտմանն անցնելուց:

Դատախազը, այնուամենայնիվ, չառարկեց, որպեսզի հարցաքննվի Էդուարդ Հովհաննիսյանը: Դատարանը կողմերին լսելով, որոշեց մերժել միջնորդությունը՝ ապացույցների հետազոտման կարգը փոխարինելու մասին: Դատարանը ընթերցեց Հովհաննիսյանի միջնորդությունը, որով ամբաստանյալը խնդրում էր Գևորգ Լոռեցյանի խափանման միջոցը փոխել:

Ամբաստանյալ Հովհաննիսյանը նշել էր, թե ինքը խաբել է, երբ ասել է, թե իրեն Լոռեցյանը գումար է տվել կամ պահանջել: Ամբաստանյալը նշել էր, թե իրեն ստիպել են Լոռեցյանի դեմ ցուցմունք տալ, ասելով, որ այդ դեպքում իրեն բաց կթողնեն: Դատավորը նշեց, որ սա այն ամենն է ինչ ամբաստանյալը ցանկանում էր հայտնել դատարանին:

Մեղադրողն ասաց, որ սա ոչ թե միջնորդություն է, այլ դիմում, և որ այդ տվյալները հերքվել են և ապացույցները հետազոտելիս դրանք պարզ կդառնան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գևորգ Լոռեցյանը 2019թ․ հունիսի 4-ից լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, «Լուառ» և «Էլիտ Սպրտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության, վերջինիս ներկայացրած առևտրային կազմակերպությունների կողմից ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության ու դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու և հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։

Լիլիթ Շաբոյան