Կապիտուլյանտը դուք եք, դավաճանն էլ. Փաշինյանը՝ նախկին իշխանություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Նախկին իշխանությունների գործունեության արդյունքում մենք հասանք այս էտապին: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որտեղ է վճիռը, որ Քոչարյան-Սարգսյան զույգը 1998-ին օգտագործելով Ղարաբաղի հարցը, իշխանության հասնելու համար 20 տարվա ընթացքում տանուլ են տվել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը. Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը, հայ ժողովրդի զրկանքները տանուլ են տվել, խուրդել են, մանրել են բադեն-բադեններում,հունական կղզիներում առանձնատներ կառուցելով, փարիզներում ու հռոմներում հյուրանոցներ ու առանձնատներ ձեռք բերելով: Տանուլ են տվել դիվանագիտության դաշտում, տանուլ են տվել բանակաշինության դաշտում՝ ոտի վրա բանակի կենացը խմելով և զինվորի հացը գողանալով: Տանուլ են տվել ենթակառուցվածքների և ընդհանրապես պետության զարգացման հարցում»,- նշեց Փաշինյանը:

Կապիտուլյանտը դուք եք, դավաճանը առավել ևս, սա ասում եմ 20 տարի Հայաստանը թալանած, իշխած էլիտային»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի` ինքը և իր թիմն ամեն օր, երբեմն նույնիսկ կենաց-մահու կռիվ են տալիս նախկին իշխանությունների կապիտուլյացիայի և դավաճանության դեմ և շարունակելու են իրենց «նվիրական ու անմնացորդ պայքարը հանուն ազատ, հզոր երջանին Հայաստանի»:

Փաշինյանը դիմեց Հայաստանում և սփյուռքում ապրող հայերին` վստահեցնելով, որ պետք չէ հուսահատվել, քանի որ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում ապագա կա: Այս խոսքերից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ոտքի կանգնեցին և ծափահարեցին:

Մանրամասները՝ տեսանյութում: