ԵՄ-ն ընդլայնում է Թուրքիայի դեմ պատժամիջոցները

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ԵՄ անդամ երկրների ղեկավարները պայմանավորվել են ընդլայնել Թուրքիայի դեմ պատժամիջոցները: Պատժամիջոցները սահմանվում են Արևելյան Միջերկրական ծովի վիճահարույց տարածքներում Թուրքիայի հետախուզական աշխատանքների պատճառով: Բրյուսելը տարածաշրջանում Անկարայի գործողությունները հերթական անգամ սադրանք է անվանել, գրում  է «Կոմերսանտը»:

«ԵՄ-ն հավատարիմ է մնում միության և դրա անդամ պետությունների շահերը պաշտպանելուն, ինչպես նաև տարածաշրջանային կայունության պահպանմանը: Այս կապակցությամբ գագաթնաժողովը հանձնարարում է ԵՄ Խորհրդին ընդունել լրացուցիչ սև ցուցակ՝ 2019 թ. նոյեմբերի 11-ի որոշման հիման վրա, որոնք վերաբերում են Միջերկրական ծովում Թուրքիայի ապօրինի գործունեությանը », – ասված է ԵՄ գագաթնաժողովից հետո կազմված հայտարարության մեջ:

Իսկ թե ովեր են ընդգրկվելու պատժամիջոցների ընդլայնված ցուցակում, չի նշվում: Այժմ եվրոպական սև ցուցակում են գտնվում Թուրքիայի պետական նավթային ընկերության՝ TPAO- ի երկու գլխավոր մենեջերները:

ԵՄ առաջնորդները նաև հանձնարարել են ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելին և Եվրահանձնաժողովին ոչ ուշ, քան 2021 թ. մարտ ամիսը զեկույց պատրաստել ԵՄ-ի և Թուրքիայի միջև քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունների իրավիճակի, ինչպես նաև հետագա գործողությունների տարբերակների ու գործիքակազմի վերաբերյալ:

Տաթև Ֆռանգյան