Իրանի միջուկային օբյեկտի էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում գրանցված պայթյունի հետևում կանգնած է Իսրայելը․ The New York Times

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Իրանի Նաթանզ քաղաքում գտնվող միջուկային օբյեկտի էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում տեղի ունեցած վթարի պատճառը իսրայելական կողմի կազմակերպած պայթյունն էր, գրում է The New York Times– ը ՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Հրապարակման մեջ ասվում է, որ «էլեկտրաէներգիայի անջատումն ակնհայտորեն առաջացել է դիտավորյալ ծրագրված պայթյունի պատճառով»:

Ինչպես նշում է թերթը, ամերիկյան և իսրայելական հետախուզության սպաները «հայտնել են, որ Իսրայելը պայթյունների հարցում դեր է խաղացել»:

Նշվում է, որ վնասը «պատճառվել է հզոր պայթյունի հետևանքով, այն ամբողջությամբ ոչնչացրել է անկախ և ուժեղ հսկողության տակ գտնվող ներքին էներգետիկ համակարգը, որն ապահովում է ուրանի հարստացման  ստորգետնյա ցենտրիֆուգների աշխատանքը»:

Թերթի աղբյուրների պնդմամբ՝ խոսքը գնում է «իսրայելական գաղտնի օպերացիայի մասին»: Պայթյունը մեծ հարված է հասցրել ուրանի հարստացման Իրանի կարողություններին: Հոդվածում ասվում է, որ Նաթանզում աշխատանքները վերսկսելու համար կարող է պահանջվել առնվազն 10 ամիս:

Հավելենք, որ Իրանի «Ատոմային էներգիա» կազմակերպությունից կիրակի առավոտյան հայտնել էին, որ Նաթանզի միջուկային կառույցում վթար է տեղի ունեցել: Ավելի ուշ երկրի փոխնախագահ Ալի Աքբար Սալեհին հայտնել էր, որ միջադեպը «միջուկային ահաբեկչության» դրսևորում է:

 

Տաթև Ֆռանգյան