Փաշինյանը ցավակցել է Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքին
Հասարակություն
10.04.2021 | 12:21ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել և խորին ցավակցություն հայտնել Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի կորստի կապակցությամբ:
«Խորապես ցավակցում եմ Էդինբուրգի դուքս, Նորին Գերազանցություն արքայազն Ֆիլիպի վախճանի կապակցությամբ: Թող Աստված օրհնի և ուժ տա նրա ընտանիքին այս վիշտը հաղթահարելու համար: Թող նրա հիշատակը հավերժ լինի»,- գրել է Փաշինյանը: