Մեկնարկել է ԵԽ-ի «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագիրը

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը ֆեյբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօր՝ ապրիլի 9-ին, մեկնարկել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագիրը։ Նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակված այն վճիռների կատարման հարցում, որոնցով արձանագրվել է կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում:

«Այդ վճիռների կատարումը ենթադրում է արդարադատության մատչելիության բարելավում, ազգային դատարանների կողմից վճիռների չկատարման կամ ուշացումով կատարման կանխարգելում, դատական քննության ժամկետների կրճատմանն ուղված միջոցառումների մշակում:

Ծրագիրը միտված է նաև օժանդակելու Հայաստանի Վճռաբեկ դատարանին՝ ՄԻԵԴ-ի հետ փոխգործակցության արդյունավետ ընթացակարգեր մշակելու հարցում, մասնավորապես, ՄԻԵԿ 16-րդ արձանագրությամբ նախատեսված խորհրդատվական կարծիքների ստացման կապակցությամբ։Ծրագրի բացմանը ողջույնի խոսքով է հանդես եկել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նա կարևորել է այս միջոցառումը ՀՀ վերաբերյալ հրապարակված ՄԻԵԴ վճիռների կատարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից։ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի խախտուﬓեր արձանագրող վճիռների կատարման առկա վիճակի և հիﬓական մարտահրավերների վերաբերյալ համապարփակ ելույթներով են հանդես եկել Գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը և Գրասենյակի ղեկավարի տեղակալ Աննա Շահնազարյանը։

Միջոցառման մեկնարկից անմիջապես հետո տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանի կողﬕց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագրի Ղեկավար հանձնաժողովի առաջին հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ծրագրի աշխատանքային պլանը և մեթոդները։

Ծրագրի շահառուներն են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակը, ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ վճռաբեկ դատարանը»-ասվում է հաղորդագրության մեջ։