Մենք Թուրքիայի կողքին մարտնչել ենք Ղարաբաղում, բայց մեռնում ենք սովից․ սիրիացի վարձկանները բողոքում են՝ չեն վարձատրվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
Բոլորը

Ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը զրուցել է սիրիացի վարձկան զինյալների հետ, որոնք մարտնչել են Լեռնային Ղարաբաղում, սակայն չեն վարձատրվել։ Այս մասին լրագրողը հայտնում է իր թվիթերյան էջում։

Լրագրողը զրուցել է նաև սպանված վարձկաններից մեկի քրոջ հետ, որն ապրում է Թուրքիայում սիրիացի փախստականների համար նախատեսված ճամբարում։ Նա պատմել է, որ իր ընտանիքին ևս չի վճարվել որևէ գումար։ Նաև նշել է, որ «Սուլթան Մուրադ» խմբավորման անդամ հանդիսացող իր եղբայրը զոհվել է Ջաբրայիլում՝ հայտնի հրամանատարներից մեկի կողքին կռվելով։ Սպանված վարձկանը, քրոջ խոսքով, Ադրբեջանում է եղել մեկ ամիս, սակայն եղբոր մահից հետո իրենց չեն վճարել, ինչպես չեն վճարել բազմաթիվ այլ սպանվածների հարազատների։

Լրագրողը նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ Թուրքիայի աջակցությունը վայելող «Սուլթան Սուլեյման» խմբավորման վարձկան զինյալները բողոքում են, թե իրենց հրամանատար Աբու Ամաշն իրենց չի վճարել Ղարաբաղում կռվելու համար։

«Մենք Թուրքիա պետության կողքին մարտնչել ենք Ղարաբաղում։ Մենք սպանվել ենք ու վիրավորվել։ Աբու Ամաշը գողացել է մեր աշխատավարձերը, մարդիկ սովից մահանում են»,- լրագրողին պատմել են վրդովված զինյալները։

Լրագրողը նշում է, որ մինչ օրս Թուրքիան ու Ադրբեջանը դեռևս հերքում են, որ թուրքամետ վարձկան զինյալները մարտնչել են Լեռնային Ղարաբաղում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան