Իտալիայի վարչապետն Էրդողանին բռնապետ է անվանել․ Թուրքիայի ԱԳՆ-ն դեսպանից բացատրություն է պահանջել

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին խոսել է Անկարայում տեղի ունեցած արձանագրային սկանդալի մասին, որը կապված էր Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լեյենի համար Էրդողանի կողքին աթոռ չդնելու հետ, երբ վերջինս ստիպված էր զրույց վարել բազմոցին նստած, գրում է Euronews-ը:

«Ըստ իս՝ թուրք պաշտոնատար անձանց պահվածքն անընդունելի է։ Շատ ցավում եմ այն ամենի համար, ինչ ստիպված է եղել հանդուրժել ֆոն դեր Լեյենը։ Եկեք իրերն իրենց անուններով կոչենք․ բռնապետերի հետ մենք պետք է համագործակցենք, սակայն դա չպետք է մեզ խանգարի մեր տեսակետներն արտահայտելու հարցում անկեղծ լինել, տեսակետ այն մասին, թե ինչպես պետք է զարգանա հանրությունը»,- ասել է Մարիո Դրագին։

Անկարան արդեն հայտարարել է, որ ֆոն դեր Լեյենը, Շառլ Միշելի ու Էրդողանի հետ հանդիպմանը հետևել է ԵՄ պաշտոնական արձանագրության պահանջներին և Իտալիայի դեսպանին կանչել բացատրության:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ դատապարտում է «վարչապետ Դրագիի պոպուլիստական հռետորաբանությունը»՝ մատնանշելով, որ Ապենինների կաբինետի ղեկավարը «քաղաքականորեն նշանակված անձ է», իսկ Էրդողանը՝ «ընտրված նախագահ»:

Քննադատությունների ալիքի տակ է հայտնվել նաև Եվրախորհրդարանի նախագահ Շառլ Միշելը, որը, փոխարենը իր տեղը ֆոն դեր Լեյենին զիջելու, նստել է աթոռին։

Ավելի ուշ վերջինս ներողություն է խնդրել, և նրա ներողությունն ընդունվել է։

 

Տաթև Ֆռանգյան