«Կեղծ օղի արտադրողին պետք է լիցենզիայից զրկել». նախկին վարչապետ

Լուրեր

13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
13.10.2026 | 16:29
Պլանավորում ենք պարգևավճարը դարձնել աշխատավարձի մաս․ ՔՊ խմբակցության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:27
Ալիևի կուսակցությունը խիստ բողոք է հայտնել Էրդողանի խորհրդականի և կուսակիցների՝ հիջաբի արգելքի դեմ հայտարարությունների կապակցությամբ
13.10.2026 | 16:16
Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակարդակում․ ՄԻՊ
13.10.2026 | 16:04
Բաքուն հայտնում է, թե Նախիջևանը «Զանգեզուրի միջանցքին միացնող երկաթուղու շինարարությունն ընթանում է արագացված տեմպերով»
Բոլորը

Հանրապետականին դուր է գալիս կառավարության այն նախաձեռնությունը, որով պատրաստվում են ապաքրեականացնել տնտեսական մի շարք հանցագործություններ՝ ապրանքանիշի ապօրինի օգտագործումը, կեղծ գովազդը, դրանք փոխարինելով վարչական տույժերով:

Ըստ Գագիկ Մելիքյանի, ապաքրեականացումը կկանխի տնտեսական հանցագործությունը. «Յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր իրավաբանական անձ վարչական պատասխանատվության ենթարկվելով նախ մնում է իր ընտանիքում, շարունակում է իր տնտեսական գործունեությունը ի շահ մեր երկրի առաջընթացի և զարգացման»:

Պարոն Մելիքյանը չի կարծում, թե օլիգարխները կորցնելու ոչինչ չեն ունենա այս հանցագործությունների ապաքրեականացումից: «Տուգանքի չափը պետք է այնպես որոշվի, որ այն շահը, որը ստացել է կոնկրետ գործողությունը կատարող տնեսվարողը կամ իրավաբանական անձը, կարող է լինել շատ ավելի փոքր, քան դրա դիմաց վճարվող տուգանքի չափը»,-ասում է ՀՀԿ-ական պատգամավորը:

Ապաքրեականացվող հանցագործություններից մեկն էլ կեղծ գինի կամ կեղծ օղի արտադրելն ու իրացնելն է: Հայաստանում, տարբեր տեղեկություններով, այս գործում մասնագիտացած է հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Խմբակցության քարտուղարն այդպիսի տեղեկություններ չունի, ինքը կեղծված օղի չի տեսել. «Լսել եմ, մամուլից եմ լսել, տարբեր քաղաքացիներից եմ լսել»:

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վստահեցնում է, որ ինքն էլ է առաջին անգամ լսում իրեն վերագրվող հանցագործությունների ապաքրեականացման մասին. 

«Ցավդ տանեմ, ես նման բաներով չեմ զբաղվում»:

Ընդդիմադիր պատգամավոր Արամ Սարգսյանը մեկ վայրկյան իսկ չի կասկածում, որ կառավարությունն այս օրինագիծն ընդունում է Սամվել Ալեքսանյանի համար. «Եվ ոչ միայն իր համար»:

Պատգամավորը դեմ է ապաքրեականացմանը, նրան դուր չի գալիս նաև Հանրապետականի պատկերացումը խոշոր տուգանքներով տնտեսական հանցագործություն կատարած օլիգարխներին պատժելու մասին: Ըստ նրա, «եթե մարդը ունի գերհզոր արտադրություն և մարդն օրական արտադրում է 5-ից 10 հատ կեղծված ապրանք, մյուսն արտադրում է 1 միլիոն հատ, եթե էդ տուգանքը երկուսին էլ նույն չափի է, 1 միլիոն արտադրածը նախ չի բռնվի, եթե բռնվի էլ՝ ապա էդ տուգանքն իր համար կլինի առ ոչինչ»:

Պարոն Սարգսյանը նույնպես դեմ է տնտեսական հանցագործին բանտ նստացնելուն, բայց պատիժը պետք է լինի քրեական: Դրանից բացի, պատգամավորն առաջարկում է չբավարարվել նրան տուգանելով: «Առաջին իսկ խախտման դեպքում տուգանքից բացի լիցենզիայից է պետք զրկել, եթե ուզում են մարդը բանտ չնստի, կեղծ օղի արտադրողին պետք է լիցենզիայից զրկել»,- ասում է Արամ Սարգսյանը:

Նախկին վարչապետը կեղծ օղիներ և կեղծված այլ ապրանքներ է տեսել հայկական շուկայում: Կառավարության նոր օրենքը, ըստ նրա, կնպաստի, որ Հայաստանում ավելանա կեղծ ապրանքների արտադրությունը: Միևնույն է, վարչական տուգանքից արտադրողը չի վախենա, եթե լիցենզիայից չզրկվի:

Սպասվելիք օրենսդրական փոփոխություններին Factor.am-ը անդրադարձել էր իր՝ «Ապրանքանիշ կեղծելը կօրինականացվի, իսկ դրանով զբաղվողներն էլ կհամարվեն հմուտ գործարարներ» վերտառությամբ հրապարակման մեջ:

Մհեր Արշակյան