Արցախում 100 տոկոսով կփոխհատուցվեն գարնանացան մշակաբույսերի սերմացուի արժեքը

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախում բուսաբուծության համալի զարգացման նպատակով մեկնարկած ծրագրի համաձայն՝ 100 տոկոսի չափով փոխհատուցվելու են գարնանացան մշակաբույսերի՝ 1 հա-ի համար սահմանված համապատասխան քանակությամբ սերմերի արժեքները: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը:

«Միաժամանակ, գարնանացան մշակաբույսերի սերմերի ցանքատարածքներից ստացված բերքի 1 կիլոգրամի  համար նախատեսված է լրավճար՝ 10-50 դրամի չափով»,- ավելացրեց Ավետիսյանը:

Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքսի 1հա-ի  դիմաց  կտրամադրվի 300 հազար  դրամ  միանվագ  գումար՝  նվազագույնը սկսած՝ 0,5 հա-1 հա մակերեսով ցանքատարածքի դեպքում:

«Այս տարի բանջարաբոստանային մշակաբույսերի մշակության համար տրամադրվող 300 հազար դրամ աջակցության ծրագրում ընդգրկվել են նաև ձմերուկն ու սեխը: Նախկինում, հիմնականում Ակնայում և Քաշաթաղի շրջանի հարավային թևում մշակվում էր մոտ 450 հեկտար ձմերուկ, որից ստացված բերքը հիմնականում արտահանվում էր: Այս տարի ձմերուկի մշակության նպատակով պետական աջակցությունից օգտվելու համար առայժմ մոտ 30 հեկտարի չափով է հայտ ներկայացվել,որը չի կարող բավարարել ներքին պահանջարկը»,- ընդգծեց փոխնախարարը՝ հույս հայտնելով, որ մինչև վեգետացիոն ժամանակահատվածը բավարար չափով հայտեր կներկայացվեն նաև ձմերուկի մշակության համար նախատեսվող պետական աջակցությունից օգտվելու համար:

Բուսաբուծության համալիր ծրագրով աջակցություն է տրամադրվելու նաև նվազագույնը՝ սկսած 100 քմ մակերես ունեցող գործող ջեռուցվող ջերմատներին՝ 1 քմ դիմաց՝ 600 դրամի չափով: Չջեռուցվող ջերմատան 1 հա-ի դիմաց աջակցություն կտրամադրվի 1 քմ դիմաց՝ 300 դրամի չափով:

«Բացի այդ, նորարական տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցների ներդրումային ծրագրով՝ պետության կողմից կսուբսիդավորվի նվազագույնը՝ 2500 քմ մակերեսով ջերմոցի ծախսերի 50 տոկոսի արժեքը, սակայն ոչ ավելի, քան՝ 50 մլն դրամ՝ 1 ջերմոցի դեպքում»,- ասաց Ավետիսյանը:

Փոխնախարարի հաղորդմամբ՝ կրկնապատկվել է ծխախոտի մշակությունից ստացված բերքի իրացման (մթերման) դիմաց  տրամադրվող լրավճարը՝ 1 կգ-ի դիմաց հասնելով 20 դրամի (նախորդ տարվա 10 դրամի փոխարեն): Նորատունկ այգիների մակերեսի ընդլայնումը խթանելու նպատակով կփոխհատուցվեն տնկիների արժեքները՝ 1 տնկիի դիմաց առավելագույնը 1000 դրամի չափով:

«Այս դեպքում պատրադիր պայմաններից է նվազագագույնը ՝0,5 հա ,իսկ առավելագույնը՝ 10 համակերեսով պտղատու այգի  հիմնելը:  Ծրագրում ընդգրկված են Հանրապետությունում մշակվող գ բոլոր պտղատեսակները»,- նշեց Էկոնոմիկայի և գյուղատնտեսության փոխնախարարը: