Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Դամասկոսին․ կան վիրավորներ
Քաղաքականություն
08.04.2021 | 11:33Առնվազն չորս սիրիացի զինվոր է վիրավորվել այսօր Դամասկոսի մերձակայքում հրթիռային հարվածի հետևանքով, որն իրականացրել են Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները: Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը ՝ հղում կատարելով իր ռազմական աղբյուրներին:
Ըստ այդ տեղեկությունների՝ սիրիացի զինվորականներին հաջողվել է խոցել հրթիռների մեծ մասը, սակայն մի շարք օբյեկտներ նյութական վնասներ են կրել։ Հարձակումը իրականացվել է Լիբանանի և գրավված Գոլանի բարձունքների կողմից:
Ավելի վաղ գործակալությունը հաղորդել էր, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի թիրախում են գտնվում երկրի հարավում տեղակայված թիրախները:
Տաթև Ֆռանգյան