Թուրքիան քրդերի դեմ Աֆրինում օգտագործում է Սիրիայի թուրքմեններին

Լուրեր

13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 18:56
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
Բոլորը

Թուրքիայի զինված ուժերն ավարտին են հասցրել թուրքմեններից, արաբներից և քրդերից բաղկացած  500 հոգանոց զորագունդի վարժեցման աշխատանքները: Զորագնդում մեծ մասը թուրքմեններ են. փոխանցում է EH-ն:

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ զորագունդն արդեն մեկնել է Աֆրին, որտեղ քրդական ուժերի դեմ ռազմական գործողություններում աջակցելու է Թուրքիայի բանակին և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորմանը:

Մարզման աշխատանքները տևել են 120 օր: Զորագնդի հրամանատարն է ազգությամբ թուրքմեն Սեյֆ Աբուբեքիրը: 

Աղբյուրը նկատել է տալիս, որ զինյալների երդմնակալության արարողության ժամանակ բարձրացվել է Թուրքիայի պետական դրոշը:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան սերտ կապերի մեջ  է Սիրիայի թուրքմենների հետ, որոնց հաճախ անվանում են նաև թուրքոմաններ: Հենց վերջիններս էին, որ 2015թ. նոյեմբերի 24-ին Թուրքիայի օդուժի կողմից խոցված ռուսական ինքնաթիռի օդաչուին սպանեցին:

Ըստ թուրքական ոչ պաշտոնական տվյալների՝ ներկայիս Սիրիայի տարածքում ապրում է մոտ 3մլն թուրքմեն, որոնցից միայն 1.5մլն է պահպանել ինքնությունը: Թուրքիան, օգնելով Սիրիայի թուրքմեններին, նպատակ ունի Սիրիայի հյուսիսում ստեղծել հակակշիռ՝ Սիրիայի քրդական ուժերին, որոնք ձգտում են ինքնավարության: