Թուրքիան Արցախի դեմ կռվելու համար Սիրիայից նաև անչափահաս վարձկանների է ուղարկել Ադրբեջան․ նախկին վարձկանի բացահայտումը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական ապստամբ խմբավորումները հավաքագրում են անչափահաս մարտիկների և նրանց ուղարկում Լիբիա ու Ադրբեջան՝ Թուրքիայի դաշնակիցների հետ կռվելու։ Այս մասին հայտնում է քրդամետ «Մեսոպոտամիա» գործակալությունը, որին վկայակոչում է Ahval-ը։

Ֆաժր Մաալիքի անունով նախկին սիրիացի վարձկանը լրատվամիջոցին պատմել է, որ 13 տարեկան է եղել, երբ առաջին անգամ միացել է Սիրիական ազատ բանակին՝ կազմակերպություն, որը հիմա հայտնի է Սիրիական ազգային բանակ անվամբ։

«Քանի որ Թուրքիան սկսել էր ավելի շատ տղամարդկանց հավաքել Սիրիական ազգային բանակի համար՝ Աֆրինի գործողության համար, նրանք սկսեցին նաև երեխաների հավաքագրել, ինչը շարունակվում է մինչև օրս։ Շատ երեխաներ կան Սիրիական ազգային բանակում»,- պատմել է Մաալիքին։

Նա նաև հավելել է, որ թուրքերն իրենց ասել են՝ քրդերն ու «Իսլամական պետությունը» միասին են աշխատում և կռվելու են իրենց դեմ Աֆրինում։

«Նրանք ասում էին՝ YPG-ն ցանկանում է անել այն, ինչ Իսրայելն է արել՝ ստեղծել պետություն Սիրիայի ներսում միայն քրդերի համար, և որ նրանք փորձելու են գրավել Իդլիբը, Հալեպը՝ մինչև Լաթաքիա»,- ասել է Մաալիքին։

Նա, սակայն, նշել է, որ երբ Աֆրինում է եղել, տեսել է, թե ինչպես են Սիրիայի ազգային բանակի վարձկաններն Աֆրինում թալանել քաղաքացիներին, առևանգել նրանց, բռնաբարել կանանց։

«Ես տեսա՝ ինչպես Թուրքիան գրավեց Աֆրինը։ Մենք չէինք կռվում Ասադի դեմ։ Դա կապ չուներ սիրիական ռեժիմի դեմ մեր հեղափոխության հետ»,- պատմել է լրատվամիջոցի զրուցակիցը։

2020 թվականի մարտին «Սիրիացիները՝ հանուն արդարության ու ճշմարտության» կազմակերպության հրապարակած զեկույցում էլ նշվում է, որ Թուրքիան հավաքագրել է անչափահաս զինվորների՝ նրանց Լիբիա ուղարկելու համար։

«Պիտի պարզ լինի, որ երբ Թուրքիան Սիրիայի ազգային բանակն ուղարկեց Ադրբեջան (աջակցելու ադրբեջանական ուժերին ԼՂ-ի վրա հարձակման ժամանակ 2020թ․ սեպտեմբերին), այնտեղ կային նաև երեխաներ։ Սիրիական ազգային բանակում պարզապես Թուրքիայի համար վարձկաններ են։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեզ ուղարկել է Լիբիա, Ադրբեջան։ Երիտասարդ սերունդը, նրանք, ովքեր դեռ երեխաներ էին պատերազմը սկսվելու ժամանակ, անկիրթ են ու  միամիտ։ Կարծում եմ՝ նրանք կմնան որպես Թուրքիայի ստրուկներ»,- պատմել է նախկին վարձկանը։

Էմմա Չոբանյան