ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Քոչարյանը ՌԴ-ում ուզեց խոսել Փաշինյանի դեմ, բայց խոսեց Հայաստանի դեմ․ Նիկոլայ Ծատուրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 15:59
Զելենսկին Մասկին պարգևատրել է Ազատության շքանշանով՝ երկրի բարձրագույն պարգևներից մեկով
26.08.2026 | 15:47
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին երկաթուղու հարցում
26.08.2026 | 15:39
Գործող օլիմպիական չեմպիոն Ալիսա Լյուն բաց կթողնի գեղասահքի նոր մրցաշրջանը
26.08.2026 | 15:30
ՔՊ-ն որոշել է չընտրել Իրինա Յոլյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում
26.08.2026 | 15:21
Կպատմե՞ք` Գորիս-Կապան ճանապարհը 2020-ին ոնց գաղտնագողի GPS-ով կտրեցին․ Մանուկյանը՝ Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:10
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել // Ընդդիմությունից ԱԺ հանձնաժողովի նախագահ ընտրվեց․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 15:00
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք
26.08.2026 | 14:52
Չեռնիգովում ռուսական հարվածի հետևանքով երկու զոհ կա, այդ թվում՝ 4-ամյա աղջիկ
26.08.2026 | 14:43
Խոզանի և բուսական մնացորդների այրումը վտանգում է կենսաբազմազանությունը․ ՇՄՆ
26.08.2026 | 14:34
Տամբովի մարզում Wildberries-ի պահեստն ամբողջությամբ ոչնչացվել է ԱԹՍ-ների հարձակումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:25
Մենք դատավորներին չենք զանգում, նրանք գործում են առանց հրահանգների. Սոնա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:17
Առուշ Առուշանյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում․ ՔՊ-ականը՝ Գորիսի նախկին փոխքաղաքապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:12
«Ալ Նասրը» 10 ֆուտբոլիստով կամային հաղթանակ է տարել 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:08
Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանի ներքաղաքական զարգացումները մեկնաբանելուց․ Պեսկով
26.08.2026 | 14:03
Ես 21 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քոչարյանը Ռուսաստանում ուզեց խոսել Փաշինյանի դեմ, բայց խոսեց Հայաստանի դեմ։ Երբ նա ասում է՝ Հայաստանում հակառուսական տրամադրությունները սկսել են շատանալ, ժողովուրդը աշխատում է Ռուսաստանից անջատվել, նա թշնամանք է անում երկրի նկատմամբ։ Նա անում է ամեն ինչ, որ իր չարագործությունների համար հատուցումից խուսափի, բայց նույնիսկ ամենավատ ղեկավարի մասին չի կարելի այդպես խոսել․ գոնե առայժմ նա մեր վարչապետն է, իսկ դա արդեն ինչ-որ բան նշանակում է»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում բեմադրիչ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը՝ անդրադառնալով ռուսական Առաջին ալիքի եթերում Վլադիմիր Պոզների հետ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին։

«Քոչարյանն արդարացնում է նույնիսկ ադրբեջանցիներին․ նրա խոսքից ստացվում է, որ այս պատերազմի ժամանակ մենք ենք նախահարձակ եղել»,- ասում է մեր զրուցակիցը։

Բեմադրիչը, միաժամանակ, շեշտում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցը չէ և նրան համարում է թույլ ղեկավար։

«Ինքս դեմ եմ թե՛ նախկիններին, թե՛ ներկայիս իշխանությանը։ Ես միշտ Փաշինյանի կողմնակիցն եմ եղել, բայց հիմա տեսնում եմ, որ խեղճ ու կրակ վիճակում է։ Մեր միջից ժողովրդին արժանի լիդեր պետք է դուրս գա, որը կլինի հեռատես, կունենա ծրագիր, կհավաքի աջակիցներին ու կստեղծի պինդ կորիզ»,- նշում է նա։

Նիկոլայ Ծատուրյանն անդրադառնում է նաև պատերազմում մեր պարտության պատճառներին․ «Պատերազմը պարտվեցինք, որովհետև կային ուժեր, որոնք ուզում էին, որ պարտվենք։ Եթե հաղթեինք, Փաշինյանի դիրքերը կամրապնդվեին, իրենք կկագնեին դատարանի առջև։ Փաշինյանի վիճակը գցեցին, իրենք «թռփոշացան», դատարաններից ազատվեցին։ Հայրենիքի վրա պոկեր են խաղում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան