Ռազմագերիների հարցը մինչ օրս լուծված չէ․ Փաշինյանը՝ Պուտինին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Մոսկվայում մեկնարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցությունները։ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցը մինչ օրս լուծված չէ։

«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը կարևորագույն գործոն է դառնում տարածաշրանում կայունության ու անվտանգության համար։ Այս համատեքստում հուսով եմ Ձեր հետ քննարկել մեր տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում անվտանգության համակարգերի կառուցման վերաբերյալ Ձեր դիրքորոշումը։ Հուսով եմ, որ կքննարկենք նաև հայ-ռուսական միացյալ զորքերի ու Միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի զորախմբի հետ կապված որոշ նրբություններ, որոնք մեզ կհաջողվի պարզաբանել։ Կարևորում եմ Ձեր անձնական ներդրումը ԼՂ հակամարտության կարգավորման ու եռակողմ համաձայնագրի ստորագրման հարցում, սակայն ուզում եմ նշել, որ այս համատեքստում կա մի շատ կարևոր հարց, որը դեռ լուծված չէ. դա ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հարցն է: Ինչպես մենք բազմիցս քննարկել ենք՝ համաձայն նոյեմբերի 9-ի համաձայնագրի՝ բոլոր պատանդները, ռազմագերիներն ու մյուս կալանավորվածները պետք է վերադարձվեն հայրենիք: Բայց, ցավոք, մենք Ադրբեջանում դեռ ունենք պահվող անձինք»,- հայտարարել է Փաշինյանը։

Տաթև Ֆռանգյան