Օրենքով պետք է հստակ սահմանվի՝ որ տեղեկությունը կարող է համարվել գաղտնիք, որը՝ ոչ․ Հայկ Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Պետական և ծառայողական գաղտնիք համարվող տեղեկությունները վերահսկող անկախ մարմինը կհավակնի երկրորդ ԱԱԾ դառնալ։ Պետք է գաղտնի տեղեկությունների վերահսկողությունը խորհրդարանական մակարդակով իրականացնել։ Այս մասին այսօր՝ «ԱԱԾ-ն առաջարկում է փոխել պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքը. ի՞նչ նպատակով» թեմայով քննարկմանը նշեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը։

«Մեր բոլոր խնդիրների իմաստը հենց խորհրդարանական վերահսկողության իսպառ բացակայությունն է, ոչ միայն այս՝ պետական գաղտնիք համարվող տեղեկությունների գաղտնագրման, գաղտնազերծման գործընթացներւմ, այլ, ընդհանրապես, ԱԱԾ-ի կողմից իրականացվող գործառույթների նկատմամբ, այդ թվում՝ այս ոլորտում»,- նշեց Հայկ Մարտիրոսյանը։

Փորձագետի կարծիքով՝ պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքը հստակ չի սահմանում՝ որ տեղեկատվությունը կարող է հանդիսանալ պետական գաղտնիք, որը՝ ոչ։

«Հնարավորինս նմանատիպ օրենքները պետք է այդ շրջանակը նախատեսեն, եզրագծեն՝ որ տեղեկատվությունը կարող է գաղտնիք հանդիսանալ, որը՝ չի կարող։ Եթե նայենք օրենքի նախագիծը, այն տեղեկատվությունը, որը երբևէ չի կարող գաղտնիք հանդիսանալ, մեկ-երկու նախադասությամբ է ներկայացված, ընդ որում՝ այնպիսի ընդհանուր ձևակերպումներով, որ այդ դրույթը լիներ-չլիներ, նույն հաշիվն էր։ Մինչդեռ օրենքի հիմնական տրամաբանությունը պետք է լիներ հենց այդ շրջանակի սահմանումը։ Պետք է հստակ սահմանել այն տեղկատություևնը, որը երբևէ չի կարող հանդիսանալ պետական գաղտնիք»,- նշեց նա։

Փորձագետը կարծում է, որ օրենսդրական փոփոխությունների նախագծում դեռ բացթողումներ կան։ Այն պետք է հետ կանչել և քննարկել՝ հաշվի առնելով միջազգային փորձը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան