Լավրովը հնարավոր է համարել Մեծ Եվրասիական գործընկերությանը ԵՄ անդամակցությունը

Լուրեր

26.08.2026 | 11:49
ԿՀՎ տնօրենը Մոսկվա էր ժամանել «հատուկ ծառայությունների միջև շփումների» համար. Պեսկով
26.08.2026 | 11:40
US Open. Սերենա Ուիլյամսն ու Կառլոս Ալկարասը պարտվել են 1/4 եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 11:30
ՌԴ Պետդումայի խոսնակը Հայաստանին «կոչ է արել» հրաժարվել «կեղծ քաղաքականությունից»
26.08.2026 | 11:16
Ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով․ սպասվում են անձրև, կարկուտ և ուժեղ քամի
26.08.2026 | 11:11
Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 11:03
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը մեկնարկում է Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 10:55
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը
26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Մեծ Եվրասիական գործընկերությունը բաց է Եվրամիության համար, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պակիստանյան News International հրատարակությանը տված հարցազրույցում, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի` Մեծ եվրասիական տարածք ստեղծելու նախաձեռնությունը խթանում է միավորման օրակարգը: Դրան մասնակցելը բաց է մայրցամաքի բոլոր պետությունների, այդ թվում `Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ), Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ), Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱՊԱ) անդամների, ինչպես նաև, եթե ցանկանում են, Եվրամիության համար», – ասել է նա:

Նախարարի խոսքով՝ այս նախաձեռնության իրականացումը ոչ միայն կամրապնդի  փոխկապակցվածությունը և կբարձրացնի մասնակիցների մրցունակությունը, այլ նաև կօգնի խաղաղության և կայունության համամայրցամաքային տարածքի կառուցմանը:

Լավրովը շեշտել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Եվրասիայում Պակիստանի, Հնդկաստանի և այլ գործընկերների հետ փոխգործակցության ամրապնդման հարցում, քանի որ կան ընդհանուր շահեր` անվտանգության ապահովում և կյանքի որակի բարելավում:

Պուտինը Մեծ Եվրասիական գործընկերություն ստեղծելու գաղափարով է հանդես եկել դեռևս 2016 թվականին։ Ըստ նրա ՝ գործընկերության մասնակից կարող են դառնալ ԵՏՄ երկրները, պետությունները, որոնց հետ Ռուսաստանը սերտ հարաբերություններ է զարգացրել ՝ Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Իրան և ԱՊՀ  երկրները, ինչպես նաև այլ պետություններ և ասոցիացիաներ:

Տաթև Ֆռանգյան