Նիկոլ Փաշինյանի նշած տեղեկությունն իրական է, բայց պետական գաղտնիք է. ՀՀ կառավարություն

Լուրեր

01.04.2026 | 19:12
Մենք չենք միջամտում, բայց ոմանք ազատազրկված են, չնայած՝ ռուսական անձնագիր ունեն․ Պուտինը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:00
ԲԱՆԱՎԵՃ. Պատերազմ կլինի՞ իշխանափոխության դեպքում. Փաշինյանի խոսքը՝ շանտաժ, թե սպառնալիքի զգուշացում
01.04.2026 | 18:49
Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում. ՈՒՂԻՂ
01.04.2026 | 18:37
Նախկին պատգամավորի գործով վերականգնվել է շուրջ 454 հազար դոլարի վնաս
01.04.2026 | 18:28
Թրամփը պնդում է, որ Իրանը հրադադար է խնդրել
01.04.2026 | 18:19
Դատախազությունը պահանջում է Հայկազ Բաղմանյանից հօգուտ պետության բռնագանձել 11 անշարժ և շարժական գույք, շուրջ 3 միլիարդ 56 միլիոն դրամ
01.04.2026 | 18:12
Հայաստանի գավաթ․ «Նոան» դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 18:10
Փաշինյանը Մոսկվայում է // Իրանում պատերազմը՝ օրական 12 մլն բարել նավթի կորստի պատճառ․ ԼՈՒՐԵՐ
01.04.2026 | 17:59
Մոջթաբա Խամենեին նամակով դիմել է «Հեզբոլլահ»-ին
01.04.2026 | 17:51
Թուրքիայի Մ-21 հավաքականի մարզիչը հոսպիտալացվել է խաղի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 17:42
Մոսկվան չի բանակցում. Զախարովան՝ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու մասին
01.04.2026 | 17:33
Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ է նշանակվել
01.04.2026 | 17:22
Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
01.04.2026 | 17:13
Դավիթ Մինասյանին հարվածողը Փաշինյանի թիկնապահն է, որը Հովհաննավանքից քաղաքացուն դուրս էր բերել բերանը փակելով
01.04.2026 | 17:01
ՊԵԿ․ էլեկտրամեքենաների համար վճարված մաքսատուրքերը ամբողջությամբ վերադարձվել են
Բոլորը

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020 թվականի ապրիլի 6-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրը նոր մակարդակի է դուրս գալիս և նոր բարձրության վրա է հայտնվել։

«Ինձ ցույց են տվել ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի մի նմուշ, որը զրոյից հավաքվել է այստեղ։ Այդ նմուշի կարևորությունն այն է, որ ինքը ոչ միայն գերժամանակակից արտադրանք է, այլև կա շատ կարևոր մի նրբություն՝ ինքը զրոյից հավաքվել է ՀՀ-ում։ Միայն այդ արտադրանքի գոյությունը վկայում է, որ ՀՀ-ում կան մասնագետներ, որոնք կարող են զրոյից ռազմական արտադրություն թողարկել։ Մենք պետպատվեր կիջեցնենք, որ այն թողարկվի, նաև միջազգային շուկա դուրս գա։ Երեք օր առաջ տեսել եմ մի բան, որին հեշտ չէր հավատալ»,- նշել էր Փաշինյանը և շեշտել՝ այն փորձարկված նմուշ է, և ԶՈՒ-ն դրական է գնահատել։

Factor.am-ը Փաշինյանի այս հայտարարությունից մեկ տարի անց վարչապետի աշխատակազմից գրավոր տեղեկություններ է խնդրել այն մասին, թե ի՞նչ ռազմարդյունաբերական արտադրանքի մասին է խոսքը, արդյո՞ք շարունակվում է այդ համալիրի արտադրությունը, այն կիրառվե՞լ է պատերազմի ժամանակ և ի՞նչ արդյունքներ է գրանցել։

Ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմից տեղեկացրել են միայն, որ Փաշինյանի հայտարարությունն իրականությանը համապատասխանում է, բայց պետական գաղտնիք է, այլ մանրամասներ չեն տրամադրի:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, սակայն հանդիսանում է պետական գաղտնիք»,- ասված է մեզ փոխանցված պատասխանում:

Նարեկ Կիրակոսյան