Խոցված ուկրաինական Boeing-ի գործով Իրանում մեղադրանք է ներկայացվել 10 մարդու

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Իրանում դատախազությունը մեղադրանք է ներկայացրել 10 մարդու 2020 թվականի հունվար ամսին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը խոցելու գործով, հայտնում է Associated press-ը։

Քրեական գործով անցնողների ինքնությունը չի բացահայտվում։

Գործակալությունը նշում է, որ մեղադրանքներ ներկայացնելու մասին տեղեկությունները հայտնվել են այն բանից հետո, ինչ ռազմական դատախազ Ղոլամաբբաս Թորկին իր լիազորությունները փոխանցելով Նասեր Սերաժին, հայտարարել է, որ այս գործով մանրակրկիտ հետաքննություն է իրականացվել։

«Մեղադրական եզրակացություն է ներկայացվել ուկրաինական ուղղաթիռի գործով և մանրակրկիտ հետաքննություն է իրականացվել։ Մեղադրանք է ներկայացվել 10 անձի»,- նրա խոսքերն է մեջբերում Mizan գործակալությունը։

 

Հիշեցնենք՝ անցյալ տարվա հունվարին Թեհրանի մերձակայքում Թեհրան-Կիև թռիչքը իրականացնող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռը Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը թյուրիմացաբար ընդունել են որպես թշնամական թիրախ և խոցել են այն: Կործանված օդանավի 167 ուղևորներից և անձնակազմի 9 անդամներից 82-ը Իրանի, 57-ը՝ Կանադայի, 11-ը՝ Ուկրաինայի, 10-ը՝ Շվեդիայի, 10-ը՝ Աֆղանստանի, 3-ը՝ Գերմանիայի և 3-ը՝ Միացյալ Թագավորության քաղաքացիներ էին։

 

Տաթև Ֆռանգյան