Հրապարակվել է Արցախի ՄԻՊ-ի 2020թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը

Լուրեր

27.08.2026 | 08:26
Դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը
26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մարվել է. ԹԱՐՄԱՑՎԱԾ
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
Բոլորը

Ղեկավարվելով Մարդու իրավունքների պաշտպանի մասին ԱՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է 2020 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը. տեղեկացնում են Արցախի ՄԻպ աշխատակազմից:

2020 թվականին Պաշտպանի աշխատակազմը ստացել է 377 դիմում` 481 անձի կողմից` սոցիալական ապահովության, աշխատանքային, պատշաճ վարչարարության, սեփականության, ընտրական և մի շարք այլ իրավունքների վերաբերյալ: Հարկ է նշել, որ նշված դիմումների ընդհանուր քանակի մեջ ներառված չեն պատերազմական գործողությունների ընթացքում ստացված հարյուրավոր դիմումները, քանի որ իրավիճակի դժվարություններով պայմանավորված, պատշաճ վիճակագրություն վարել հնարավոր չէր:

Եթե նախքան պատերազմը դիմումները վերաբերել են հիմնականում վերը նշված իրավունքներին, ապա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց կյանքին ու առողջությանը, անհայտ կորածների մասին տեղեկություններ ստանալուն, քաղաքացիական անձանց տարհանվելուն, սոցիալական ապահովությանը, աշխատանքային և այլ իրավունքներին ու հարցերին:
Տարեկան հաղորդման մեջ մանրամասն ներկայացված է նաև 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումները փաստագրելու նպատակով Պաշտպանի կողմից նախաձեռնված փաստահավաք առաքելության արդյունքները և դրանց հիմքով պատրաստված զեկույցները:

Հաղորդմամբ Պաշտպանն իրավասու մարմինների ուշադրությունն է հրավիրել օրենսդրության մեջ և իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրների վրա (սոցիալական ապահովության իրավունքի, սեփականության իրավունքի, առողջության պահպանման իրավունքի, արդար դատաքննության իրավունքի, ազատ տեղաշարժի իրավունքի, երեխաների իրավունքի, հաշմանդություն ունեցող անձանց իրավունքների, ազատազրկված անձանց իրավունքների և մի շարք այլ ոլորտների)` հանդես գալով կոնկրետ առաջարկներով այդ խնդիրների կարգավորման ուղղությամբ:

Պաշտպանն իր պատրաստակամությունն է հայտնում մատնանշված խնդիրների լուծման նպատակով համագործակցել պետական լիազոր մարմինների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հաստատությունների հետ: