Ռազմարդյունաբերության ոլորտը, որպես դիմադրողականության ու պաշտպանունակության կարևոր բաղադրիչ, պիտի զարգանա շեշտակի տեմպերով. Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայկ Չոբանյանին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ապրիլի 2-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Հայկ Չոբանյանին:

Փոխվարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Հակոբ Արշակյանին կատարած աշխատանքի համար՝ նկատելով, որ նա ղեկավարել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հիմնադրման գործընթացը՝ զրոյից պետական ինստիտուտ ստեղծելով: Ըստ Տիգրան Ավինյանի՝ դա չափազանց բարդ գործ էր, որտեղ նորարարական ուղղություններում արդեն իսկ գրանցված հաջողություններ կան:

Տիգրան Ավինյանը, ներկայացնելով Հայկ Չոբանյանին, նշել է, որ նա քաջ ծանոթ է ոլորտին, եղել է «UIT Expo» ընկերության տնօրեն, հիմնադրել է երկու տեխնոլոգիական ընկերություններ:

Փոխվարչապետը հավելել է, որ Հայկ Չոբանյանի աշխատանքը Տավուշի մարզպետի պաշտոնում եղել է արդյունավետ՝ համոզմունք հայտնելով, որ նոր կարգավիճակում նույն արդյունավետությունը պահպանվելու է:

Փոխվարչապետը հատուկ ուշադրություն է հրավիրել ռազմարդյունաբերության ոլորտի վրա՝ որպես դիմադրողականության ու պաշտպանունակության կարևոր բաղադրիչի, և ընդգծել, որ այդ ոլորտը պիտի զարգանա շեշտակի տեմպերով: Ըստ նրա՝ նախարարության մշակած ռազմավարության թվայնացման և կրթական ոլորտներում սկսված գործընթացները նույնպես պետք է ակտիվորեն շարունակվեն:

Նորանշանակ նախարարին հաջողություններ մաղթելով՝ Տիգրան Ավինյանը հույս է հայտնել, որ Հակոբ Արշակյանի սկսած և նախաձեռնած գործերը հաջողությամբ շարունակվելու են և նախարարությունն իր ոլորտում բարձունքներ է գրանցելու:

Հայկ Չոբանյանը շնորհակալություն է հայտնել կառավարությանը՝ վստահության և ոլորտի ղեկավարման հնարավորության ընձեռնման համար. «Մեր երկրի հաջողությունն ուղղակիորեն կախված է մտքի հետ, մասնավորապես՝ գիտելիքահեն ուղղության, բարձր տեխնոլոգիական ոլորտի հետ»։ Նա նշել է, որ հաջողության հիմնական գրավականներից մեկը համագործակցությունն է մյուս բոլոր ոլորտների հետ, իսկ հենարանը պետք է լինի տեխնոլոգիական համայնքը. «Մարդկային ներուժը և մարդը պետք է լինի մեր ուշադրության ամենակարևոր սուբյեկտը, և նրա շուրջ պետք է լինի մեր զարգացման ամբողջ ծրագիրը»։