Ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը ապրիլի 7-ին․ մանրամասնել են Կրեմլից
Քաղաքականություն
02.04.2021 | 15:28Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ապրիլի 7-ին հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մանրամասներ ներկայացնելով, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Առաջին հերթին, իհարկե, կքննարկվի եռակողմ պայմանավորվածությունների ու եռակողմ փաստաթղթի կյանքի կոչման ընթացքը, որոնք վերջ դրեցին Ղարաբաղում ռազմական գործողություններին»,- պատմել է Կրեմլի ներկայացուցիչը։
Բացի այդ, Պեսկովի խոսքով՝ կողմերը կխոսեն Հայաստանում ընտրությունների ու Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին։
Տաթև Ֆռանգյան