Շուրջ 7000 ուսանողի կտրվի մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 590 մլն 440 հազար դրամ՝2020 թվականի Արցախյան պատերազմի մասնակիցներին, նրանց զավակներին, կնոջը կամ ամուսնուն ուսման վարձի փոխհատուցում տրամադրելու նպատակով։

Նախագիծը ներկայացնող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ համաձայն որոշման` մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում կստանան ևս 2840 ուսանողներ, որոնցից 2651-ը՝ բարձրագույն, 189-ը՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող։ Նախարարի խոսքով` նշված որոշման շրջանակումփոխհատուցումից կօգտվեն ԲՈՒՀ-երի և ՄՄԿՈՒ հաստատությունների կողմից հավաքագրված և 2021 թվականի փետրվարի 10-ի դրությամբ ԿԳՄՍ նախարարություն ներկայացված շահառուները։

Վահրամ Դումանյանը նաև հիշեցրել է, որ մինչ այդ՝2021 թվականի փետրվարի 4-ի նիստում Կառավարությունը որոշում էր կայացրել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից ԿԳՄՍ նախարարություն ներկայացված շահառուների քանակով ուսման վարձի փոխհատուցում հատկացնել 1373 ուսանողի, որոնցից  1303-ը՝ բուհերի, իսկ 70-ը՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորող։ Այդ նպատակով հատկացվել էր 304 մլն  960 հազարդրամ։

Վերոնշյալ երկու որոշումներով ընդհանուր առմամբ Կառավարությունն արդեն հատկացրել է շուրջ 895 մլն 400 հազար դրամ գումար, որով 4213 ուսանողի կտրվի մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում: Վահրամ Դումանյանի տեղեկացմամբ` ծրագրում ընդգրկված շահառուների 82 տոկոսը ՀՀ պետական բարձրագույն ևմիջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներ են, 18 տոկոսը` ոչ պետական հաստատությունների  ուսանող: Ընդհանուր առմամբ պատերազմի մասնակիցներին ուսման վարձի փոխհատուցման սոցիալական ծրագրի պոտենցիալ շահառուների թիվը հասնում է մոտ 7 հազարի:   2020 թ.-ի Արցախյան պատերազմի մասնակից ուսանողներին և մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն տրվող՝ մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման գործընթացը շարունակական է:

Ներկայումս արդեն ամփոփվել են ևս 1905 ուսանողների տվյալները: Նրանց 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման չափը կազմում է շուրջ 408 մլն 989 հազար դրամ։Կառավարության համապատասխանորոշումները կկայացվեն առաջիկայում:

Նշենք, որ ծրագրի շահառու կարող է հանդիսանալ առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, բուհերի՝ բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և կլինիկական օրդինատուրայի սովորողը, եթե նա անձամբ կամ նրա ծնողը, ամուսինը մասնակցել են մարտական գործողություններին:

Մարտական գործողություններին մասնակցությունը հավաստվում է Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման (զինվորական կոմիսարիատ) կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշմամբ:

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է բուհին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, Զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցությունը հավաստող փաստաթուղթ:

Ըստ անհրաժեշտության՝ բուհը կարող է պահանջել նաև լրացուցիչ փաստաթղթեր (ծննդյան վկայական, ամուսնության վկայական, ծնողի անձնագիր, ամուսնու անձնագիր և այլն):