Արցախի ԱԻ պետական ծառայությունում հանդիպել են ականազերծում իրականացնող կազմակերպությունները

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը
Բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժի նկատառումներից ելնելով, շահագրգիռ մարմինների միջնորդությամբ ՝ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում հանդիպել են Արցախում ականազերծում իրականացնող կազմակերպությունները:
Ներքին գործերի նախարարությունը որպես լիազոր մարմին, ներքին անվտանգության ապահովման նպատակով, համագործակցելով ՊԲ-ի և ականազերծող մյուս կազմակերպությունների հետ, նախաձեռնել է քննարկման ձևաչափով հանդիպում, որի նպատակն է միավորել բոլոր կազմակերպությունների ներուժը, և օր առաջ հանրապետության տարածքը մաքրել չպայթած զենք-զինամթերքից:Նախապատվությունը տրվել է բնակելի տարածքներին:
Սեպտեմբերի 27-ից սկսած Արցախի խաղաղ բնակչության դեմ կիրառված խոշոր ու փոքր տրամաչափի զինատեսակներն ու տարբեր, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներով արգելված ռազմամթերքը, շարունակում են բնակչության կյանքի ու ազատ տեղաշարժի համար մնալ լուրջ սպառնալիք:
Ծառայության 911 ահազանգման կենտրոնից բացի, Արցախում գործող «The Halo Trust» ոչ կառավարական կազմակերպությունը և Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամն ունեն թեժ գծեր, որոնք աշխատանքն ավելի դյուրին են դարձնում. քանի որ բնակավայրերում հայտնաբերված զինամթերքի մասին հաճախ բնակիչներն իրենք են ահազանգում:
Հանդիպմանը որոշվել է համագործակցել միմյանց հետ, ի մի բերել ունեցած հնարավորությունները, ականազերծված ու անվտանգ տարածքների մասով՝ հրապարակման համար կազմել արձանագրություններ: ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր կառույցներին արդյունավետ փոխգործակցության, ամենօրյա տքնաջան աշխատանքի համար, նշել, որ զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց ոչնչացման գործընթացը համատեղ կշարունակվի առաջիկա ամիսներին ևս:
Ականազերծված բոլոր տարածքներում ևս մեկ անգամ կկատարվի հետախուզական աշխատանք, կքարտեզագրվեն անվտանգ բնակավայրերը, գյուղատնտեսական, շինարարական ու տուրիստական նշանակության տեղամասերը, որոնք բնակչությանն իրազեկելու նպատակով կհրապարակվեն լրատվամիջոցներով: