Այնպես են անում, որ Ստեփանակերտն էլ հանձնեն, իրենց խմբակցությունից մարդ դուրս չգա. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
Բոլորը

«Իշխանությունը տեսավ, որ շուշին հանձնելուց հետո խմբակցությունից5 մարդ դուրս եկավ: Դրանք մեծ մասամբ ռեյտինգային ընտրակարգով ընտրվածներն էին, որոնք ունեին շրջապատ և մարդկան աչքերի մեջ նայելու խնդիր ունեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով իշխող ուժի կողմից առաջարկվող փակ համամասնական ցուցակներով ընտրություններ կազմակերպելու մտադրությանը՝ Մարուքյանը նշեց. «Իրենք հիմա բերում են մի ընտրակարգ, որով ժողովուրդն ընտրում է վարչապետ, նա էլ նշանակում է պատգամավորներ՝ իր ընկերներին, դասընկերներին, իր մոտ աշխատած լրագրողներին: Մինչդեռ սահմանադրական իրավունքի համատեքստում պետք է մենք ընտրեինք խորհրդարան, խորհրդարանն էլ՝ վարչապետ: Այսինքն՝ իրենք հակառակ ճանապարհով են անում: Սա անում են, որ օրինակ վաղը մյուս օր Ստեփանակերտն էլ հանձնեն, մի մարդ իրենց ֆրակցիայից դուրս չգա: Բոլորը լուռումունջ նայեն իրենց իմաստուն առաջնորդի դեմքին»:

Մարուքյանի խոսքով, իմքայլականների բոլոր ելույթները միտված էին նրան, որ այս խորհրդարանը լեգիտիմ չէ, քանի որ իրենք քննադատում էին ընտրակարգը, որով ընտրվել են նաև իրենք. «Իրենք ուզում են, որ որևէ մեկը որևէ տեղից չընտրվի, այլ ուղղակի կուսակցության ղեկավարի բարի կամքի շնորհիվ հայտնվեն ցուցակում»:

Մարուքյանը նաև հավելեց, որ այսօր կողմ քվեարկած իմքայլականների մի մասը ցուցակները կազմելուց հետո մնալու են օդում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով՝ նախագիծը մասնակցային ժողովրդավարության «հերն անիծելու»  ճանապարհ է, քանի որ առաջարկում են, որ ընտրողը քվեարկի կուսակցությանը կամ դաշինքին, իսկ թե ո՞վ այդ ցուցակից պատգամավոր կնշանակվի՝ որոշելու է լիդերը:

«Ընտրական օրենսգրքով ցանկանում են կռիվը գցել Նիկոլ Փաշինյանի և նախկին իշխանության միջև, ինչը Փաշինյանի երազանքն է եղել ու մնում»,- նշեց Մարուքյանը:

Անդրադառնալով իշխանական պատգամավորների այն հիմնավորումներին, թե փոփոխությունների արդյունքում ընտրարշավի ժամանակ առաջնային կդառնան գաղափարները՝ Մարուքյանը նկատեց. «Իրենց առաջնորդը գնացել մարզերում ասել է գայլերը և գելխեղդները, իսկ իրենց պատգամավորները ԱԺ ամբիոնից ասում են, որ ընտրապայքարում գաղափարներ են ներկայացվելու»:

ԼՅԿ ղեկավարը պնդեց, որ առանց ընդդիմության Ընտրական օրենսգիրք փոխելը ի սկզբանե ընտրությունների լեգիտիմությունը դնում է կասկածի տակ:

Մանրամասները՝ տեսանյութում: