ԱՄՆ-ն անհանգստացած է Դոնբասում և Ղրիմում Ռուսաստանի ագրեսիայով․ Բլինքեն

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Միացյալ Նահանգներն անհանգստություն է հայտնել Ղրիմում և Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ, գրում է  «Էխո Կավկազան»։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է «ԱՄՆ-ի անսասան աջակցությունը» Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը՝ «Դոնբասում և Ղրիմում ռուսական ագրեսիայի շարունակման» պայմաններում: Պենտագոնի մամլո քարտուղար Ջոն Քիրբին մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայի արևելքում հրադադարի խախտման մեջ։

Քիրբիի խոսքով՝ Ռուսաստանի ապակայունացնող գործողությունները խաթարում են ապաէսկալացման գործընթացը, որը սկսվել է անցյալ տարի։

«Մենք ծանոթ ենք ուկրաինացի զինվորականների զեկույցին՝ Ուկրաինայի սահմաններին ռուսական զորքերի տեղաշարժի մասին»,- ընդգծել է Պենտագոնը։

CNN-ը, վկայակոչելով Պենտագոնում իր աղբյուրներին, հայտնում է, որ ԱՄՆ զինված ուժերը մտահոգված են Ղրիմ 4․000 ռուս զինվորականների տեղաշարժի վերաբերյալ տվյալներով: Ամերիկացի վերլուծաբանները ենթադրում են, որ նրանք կարող են մասնակցել ռազմական զորավարժություններին, որոնք կարող են ծառայել որպես Կրեմլից խորհրդանշական ժեստ՝ ուղղված ամերիկյան նոր վարչակազմին՝ որպես նախազգուշացում ԱՄՆ-ին դիմակայելու պատրաստակամության մասին:

Տաթև Ֆռանգյան