Արդյո՞ք պաշտոնյաները կորոնավիրուսի դեմ պատվաստվել են. նախարարի մեկնաբանությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարությանը կից մասնագիտական խորհուրդը ուշադրությամբ հետևում է բոլոր այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում՝ «AstraZeneca» պատվաստանյութի հետ կապված: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ ուրբաթ օրը ժողով կհրավիրեն, կքննարկվի Գերմանիայում իրականացված փոփոխությունը ցուցումների մեջ, որտեղ նշվում է, որ տարիքային շեմը բարձրացվել է։ «Ըստ այդմ, մենք էլ մեր գործողութունները կկառուցենք», – ասաց նախարարը։

Պատասխանելով հարցին, թե պատվաստվե՞լ են արդյոք իշխանության ներկայացուցիչները, նաև՝ Նիկոլ Փաշինյանի հարազատները, նախարարը նշեց, որ պաշտոնատար այն անձինք, ովքեր կցանկանան հրապարակել իրենց պատվաստման ընթացքը, ինֆորմացիան կհրապարակվի. «Բայց դուք գիտեք, որ բժշկական գաղտնիքն այլ անձանց կողմից չի կարելի հրապարակել»:

Մանրամասները՝ տեսանյութում: