ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Ներկայիս իշխանությունը կմնա ղեկին՝ տոկոսային այլ հարաբերակցությամբ. Արփի Ոսկանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
Բոլորը

«Մենք անընդհատ սպասում ենք փրկչի, որը հետո կդառնա քավության նոխազ. այդ մտածողությունը բերում է անձնական պատասխանատվությունից հրաժարման: Մարդիկ ընտրում են առաջնորդի, և մտածում են, որ նա պետք է իրենց փոխարեն աշխատի, հաղթի պատերազմը: Ամեն մեկը փորձում է իր վրայից թոթափել պարտության, պատասխանատվության բեռը»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում գրող Արփի Ոսկանյանը՝ հավելելով, որ ցավոք, մեզնից շատերի համար ծանր է գիտակցել և ընդունել, որ հենց իրենք են պարտվել` իրենց երազանքներով և թերի գիտելիքներով:

Մեր զրուցակիցն անդրադառնում է նաև հունիսին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին` նկատելով, որ յուրատեսակ այդ քննությունն անխուսափելի է. «Մյուս կողմից, հաշվի առնելով համավարակի տեմպերը, մեր ժողովրդի հոգեբանական, բարոյական ծանր վիճակը, այն հանգամանքը, որ տարբեր ուժեր՝ մեծից փոքր, փորձում են պղտոր ջրում ձուկ բռնել, կարծում եմ՝ ընտրությունները մեզ համար բարդ քննություն են լինելու, որին մեր քաղաքական դաշտը պատրաստ չէ: Խայտառակ մեծ տարբերություն կա իշխող ուժի և ընդդիմադիրների պատրաստվածության միջև: Ընդդիմադիր ուժերը չեն հասցրել դիրքավորվել, ներկայանալ մարդկանց: Մենք գնում ենք ընտրության` առանց որևէ ծրագրի»:

Գրողի համոզմամբ՝ քաղաքական դաշտում երրորդ ուժի առկայությունը կարող է փոխել մթնոլորտը, այդ ուժը, սակայն, չի նշմարվում։

«Եթե ընտրությունները լինեին ավելի ուշ, եթե համբերություն ունենայինք, կգրանցվեր այլ պատկեր, երրորդ ուժ կձևավորվեր, բայց ներկայիս իրավիճակում ընդհանուր պատկերի փոփոխություն չեմ ակնկալում: Կարծում եմ` ներկայիս իշխանությունը կմնա ղեկին` տոկոսային այլ հարաբերակցությամբ»,- նշում է Արփի Ոսկանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան