ԱՄՆ Պետդեպը ներկայացրել է Արցախյան պատերազմում Ադրբեջանի կատարած հանցագործությունները

Լուրեր

18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
17.12.2025 | 21:10
ՌԴ-ի ներգրավումը Թրամփի ուղուն՝ գեոպոլիտիկ բախման կբերի․ փորձում է խոչընդոտել նախագծի իրականացմանը․ Արմեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության՝ Մարդու իրավունքների ամենամյա զեկույցում Ադրբեջանի բաժնում մանրամասն նկարագրվում են այդ երկրում մարդու իրավունքների խախտումները տարբեր որոլտներում, անդրադարձ է կատարվել Արցախյան պատերազմում Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործություններին։ Նշվում է, որ 44-օրյա պատերազմի ընթացում ստացվել են հավաստի տեղեկություններ, որոնք ներառում են անօրինական սպանություններ՝ մահապատիժներ ու խաղաղ բնակիչների շրջանում զոհեր։ Խոսվում է նաև Հադրութում երկու հայերի գլխատման մասին։

«Հոկտեմբերին համացանցում երկու տեսանյութեր հայտնվեցին, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները Հադրութ քաղաքում ստորացնում ու սպանում երկու հայ պատանդների։ Հոկտեմբերի 15-ին տեսանյութերը Bellingcat-ի, BBC-ի և The Atlantic Council’s Digital Forensic Research Lab-ի անկախ փորձագետների կողմից իրական են ճանաչվել։ Հայաստանի իշխանությունները պարզել են, որ զոհերը քաղաքացիական բնակիչներ են ՝Բենիկ Հակոբյանն ու Յուրի Ադամյանը։  Bellingcat-ի ու DFRL-ի թվային հետազոտությունը ցույց է տվել, որ տեսանյութն իրական է, նկարահանվել է Հադրութում ու ցույց է տալիս, որ գերեվարվել են ռուսախոս տղամարդու կողմից, որը ադրբեջանական համազգեստ է կրում։ Տեսանյութում գերեվարողներից մեկը կրում է Ադրբեջանի հատուկ ջոկատայինների համազգեստ»,-ասվում է զեկույցում։

Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը օգտագործել են ծանր հրետանային հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր, ավիառումբեր, ինչպես նաև կասետային ռումբեր՝ խոցելով ԼՂ-ի խաղաղ բնակչության ու քաղաքացիական օբյեկտները։

«Օրինակ՝ հոկտեմբերի 3-ին ու դեկտեմբերի 11-ին Human Rights Watch–ը քննադատել է Ադրբեջանի ուժերին  ԼՂ-ի բնակելի տարածքներում բազմիցս զենք օգտագործելու համար։ Հոկտեմբերի 5-ին էլ Amnesty International- ի ճգնաժամանային խմբի փորձագետները հաստատեցին Ստեփանակերտում կասետաին ռումբերի օգտագործման տեսանյութի իսկությունը ու պարզել, որ դրանք իսրայելական արտադրության են։ HALO Trust րս հաստատել է կասետային ռումբերի օգտագործումը քաղաքացիական ենթակառուցվածների խոցման մեջ»։

Նշվում է, նաև, որ կան հավաստի զեկույցներ այն մասին թե, ինչպես են ադրբեջանցի զինվորները բռնության ենթարկում գերեվարված  հայ զինվորերին ու խաղաղ բնակիչներին։

«Human Rights Watch –ը հաղորդել է, որ ադրբեջանական զինված ուժերը անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել գերեվերված  էթնիկ հայ զինվորներին։ Զեկույցի համաձայն՝ ադրբեջանական ուժերը գերեվարվածներին ենթարկել են ֆիզիկական բռնության ու նվաստացման, որոնք նկարահանվել ու լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում»,- նշվում է Պետդեպի զեկույցում։

Ըստ HRW-ի՝ Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար հրետանային հրթիռներ, ավիառումբեր, կասետային ռումբեր է օգտագործել Ստեփանակերտի դեմ ու խոցել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հայկական մեդիայի ու Հայաստանի կառավարության համաձայն՝ հարվածներ են հասցվել շտապօգնության ու բժշկական կենտրոնների, սննդի պաշարներին, էլեկտրէներգիայի, գազի, կայաններին, խմելու ջրի մատակարարման կայաններին, դպրոցներին ու մանկապարտեզներին։ BBC-ի համաձայն՝ շատ տներ Ստեփանակերտում մնացել են առանց ջրի ու էլեկտրականության։

Զեկույցում նաև նշվում է, որ միջազգային տարբեր դիտորդների գնահատմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը բազմիցս հարվածներ են հասցրել հումանիտար կազմակերպություններին՝ Կարմիր Խաչին ու HALO Trust, որոնք տեղակայված են Ստեփանակերտում։

«Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի զինված ուժերը հարվածել են Ստեփանակերտի շտապօգնության կայանի շենքին, որի հետևանքով 9 հոգի վիրավորվել է, մեկը՝ մահացել։ Հոկտեմբերի 14-ին երեք ինքնաթիռներ ռումբեր են նետել Մարտակերտի ռազմական հոսպիտալի վրա։ Հոկտեմբերի 28-ին ավելի քան 15 հարվածներ են հասցվել Ստեփանակերտի ու Շուշիի տարբեր շրջանների։ Ադրբեջանական հրթիռը  խոցել է փրկարարներին Շուշիում՝ սպանելով մեկին, հինգը լուրջ վիրավորվել են։ Մեկ այլ LORA հրթիռ էլ խոցել է Ստեփանակերտի հիվանդանոցը։ Նոյեմբերի 2-ին, ադրբեջանական անօդաչուն ավերել է Ասկերանի շրջանի բնակիչներին ջուր տեղափոխող մեքենան»,- ասվում է հրապարակման մեջ։

Էմմա Չոբանյան