ԱՄՆ վարչակազմը կանգնած է փախստականների անվերահսկելի հոսքը կանգնեցնելու քննության առջև․ VOA

Լուրեր

26.08.2026 | 16:39
«Ուրախ ավտոբուսի» ուղևորների համար study tour նախատեսու՞մ եք Գորիս-Կապան ճանապարհով. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 16:28
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կրայովա» հանդիպման մրցավարները
26.08.2026 | 16:17
Իրինա Յոլյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
26.08.2026 | 16:08
Ադրբեջանի ևս մեկ բուհում կսկսեն հայերեն դասավանդել
26.08.2026 | 16:03
Թշնամու ԶՈՒ-ն Սյունիքից 160 կմ հեռավորության վրա էր, հիմա որոշ տեղերում 10-15 մետրի վրա է. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:59
Զելենսկին Մասկին պարգևատրել է Ազատության շքանշանով՝ երկրի բարձրագույն պարգևներից մեկով
26.08.2026 | 15:47
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին երկաթուղու հարցում
26.08.2026 | 15:39
Գործող օլիմպիական չեմպիոն Ալիսա Լյուն բաց կթողնի գեղասահքի նոր մրցաշրջանը
26.08.2026 | 15:30
ՔՊ-ն որոշել է չընտրել Իրինա Յոլյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում
26.08.2026 | 15:21
Կպատմե՞ք` Գորիս-Կապան ճանապարհը 2020-ին ոնց գաղտնագողի GPS-ով կտրեցին․ Մանուկյանը՝ Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:10
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել // Ընդդիմությունից ԱԺ հանձնաժողովի նախագահ ընտրվեց․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 15:00
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք
26.08.2026 | 14:52
Չեռնիգովում ռուսական հարվածի հետևանքով երկու զոհ կա, այդ թվում՝ 4-ամյա աղջիկ
26.08.2026 | 14:43
Խոզանի և բուսական մնացորդների այրումը վտանգում է կենսաբազմազանությունը․ ՇՄՆ
26.08.2026 | 14:34
Տամբովի մարզում Wildberries-ի պահեստն ամբողջությամբ ոչնչացվել է ԱԹՍ-ների հարձակումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին ամիսների ընթացքում 18 հազար երեխա է, առանց մեծահասակների ուղեկցության, անցել ԱՄՆ-ի հարավային սահմանները: Եվ Ջո Բայդենի վարչակազմն այժմ կանգնել է լուրջ քննություն տալու պարտավորության առջեւ, երբ վերջին հարցումների համաձայն, հարցման ենթարկվածների 57 տոկոսը հավանություն չի տալիս այս հարցում նրա վարած քաղաքականությանը, գրում է Ամերիկայի ձայնը։

Բայդենի քննադատներն ասում են, որ հենց նրա վարած քաղաքականության ու նախընտրական արշավի ժամանակ նրա արտասանած ելույթների պատճառով է այսօր այս իրավիճակը տիրում սահմանին, երբ հազարավոր մարդիկ ուղղություն են վերցրել դեպի ԱՄՆ: Նրանք մեղադրում են Բայդենին, Թրամփի որդեգրած խիստ օրենքները չեղարկելու եւ սահմանային պատի կառուցման աշխատանքները դադարեցնելու մեջ:

Իրադրությանը մոտից ծանոթանալու նպատակով հաճախ են ԱՄՆ-ի օրենսդիրները լինում այստեղ: Ալյասկան ներկայացնող հանրապետական սենատոր Դեն Սուլիվանի խոսքերով, «Նախագահն ու փոխնախագահը պիտի գան այստեղ, տեսնելու համար, թե ինչ է կատարվում: Այս պահին սահմանները բաց են: Իսկ սա մարդասիրական ու առողջապահական ճգնաժամ է», ասում է նա:

Բայդենի վարչակազմի պաշտոնատար անձինք պնդում են, որ դա այդպես չէ, որ սահմանը բաց չէ եւ որ անհատ անձանց ու ընտանիքներին այստեղից հետ են ուղարկում: Նրանք ասում են, որ պատրաստվում են իրականացնել բազմակողմ միջոցառումներ:

«Սա միայն մեկ վարչակազմի վարած քաղաքականության հետեւանք չէ», ասում է Սպիտակ տակ հաղորդակցության հարցերով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը: «Սա տարածաշրջանում եղանակային աղետների, տարածվող աղքատության ու բռնությունների հետեւանք է նաեւ», ասում է նա:

Բայդենը փոխանախագահ Քամալա Հարիսին է հանձնարարել ղեկավարել առանց մեծահասակների ուղեկցության անչափահաս երեխաների հոսքը կարգավորելու աշխատանքը: ԱՄՆ-ը հարավային սահմաններից միայն առանց մեծահասակների ուղեկցության անչափահասներին է տալիս փախստականի կարգավիճակ:

Այս երեխաների ութսուն տոկոսը ԱՄՆ-ում ունի ընտանիքի անդամներ կամ այլ ազգականներ: Քառասուն տոկոսից ավելին այստեղ ունի ծնողներ:

Ինչպես Բայդենն է ասում, վերջնական լուծումը կախված է հարավային հարեւանների, ինչպես օրինակ Հոնդուրասի, Գվատեմալայի ու Էլ Սալվադորի իշխանությունների հետ իրականացվելիք աշխատանքներից: Հարկավոր է գտնել ուղիներ այն բանի համար, որ մարդիկ այստեղ չունենան իրենց երկրից հեռանալու կարիք ու ցանկություն: