ՀՀ-ում Միացյալ Թագավորության նոր դեսպանը ժամանել է Հայաստան

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Հայաստան է ժամանել Ջոն Գալագերը՝ ստանձնելու ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի պաշտոնը, այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Միացյալ Թագավորության ֆեյբուքյան էջից։

Պրն Գալագերը նախկինում աշխատել է որպես փոխդեսպան և Քաղաքական ու տնտեսական հարցերով խորհրդական Բուենոս Այրեսում (2015-2020), ինչպես նաև Հաղորդակցության հարցերով խորհրդական` Պեկինում (2011-2015)։

Նա նաև աշխատել է ֆինանսների ոլորտում՝ ՄԹ արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարությունում (Լոնդոն, 2008-2010)։

Տեղեկատվությունը տեղադրված է նաեւ Միացյալ Թագավորուրության կառավարության կայքում:

Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբերի 8-ից ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության աշխատանքները ղեկավարում էր  Հայաստանում ՄԹ Գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանը: 2020 թվականի օգոստոսից նույն պաշտոնում նրան փոխարինել է Հելեն Ֆեյզին։

2019-ին այդ պաշտոնում նշանակվեց ազգությամբ հայ բրիտանացի դիվանագետ Ալան Անդրանիկի Գոգբաշյանը, սակայն նա չհասցրեց ժամանել Երևան, նրա նշանակումը Լոնդոնը չեղարկեց և նրան տեղափոխեց այլ աշխատանքի: Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան նշանակվեց միայն 2020 թվականի դեկտեմբերին: