Բայդենի ու Էրդողանի՝ երկար սպասված հեռախոսազրուցը կարող է տեղի ունենալ այս շաբաթ

Լուրեր

26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:27
Բիլ Գեյթսն առաջարկել է ԱԲ-ի հարկ սահմանել՝ մարդկանց մեքենաներով փոխարինելուն զուգընթաց
26.08.2026 | 20:13
Մի փունջ կոռուպցիա նվեր եմ տվել ձեզ, ձեր քննչականը, իհարկե, գործ չի հարուցի․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:00
Որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի հանդիպման ձայնագրությունը. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է խոսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ արդեն այս շաբաթ՝ վերջ տալով Սպիտակ տան՝ ամիսներ շարունակ տևած լռությունը։ Այս մասին գրում է Ahval-ը։

Վաշինգտոնի աղբյուրները լրատվամիջոցին հայտնել են, որ Սպիտակ տան պաշտոնյաներն ասել են թուրք դիվանագետներին՝ հավանականության կա, որ Բայդենը կզանգահարի Էրդողանին, քանի որ արդեն հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Նա Միցոտակիսի հետ խոսել է մարտի 25-ին՝ Օսմանյան կայսրությունից Հունաստանի անկախացման 200-ամյակի առթիվ։

Տասնամյակներով դիվանագիտական ավանդույթ կա, որ ԱՄՆ նորընտիր նախագահները Թուրքիայի ու Հունաստանի նկատմամբ քայլերը միաժամանակ են անում։ Աղբյուրը Ahval-ին պատմել է, որ երբ պարզվել է՝ Բայդենն առաջինը զանգահարելու է Միցոտակիսին, թուրք պաշտոնյաները սկսել են խրախուսել Սպիտակ տանը՝ զանգահարել նաև Էրդողանին։

Նշենք նաև, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տարբեր երկրների ղեկավարների հրավիրել է մասնակցելու Կլիմայի փոփոխության հարցերով վիրտուալ գագաթնաժողովին, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Գագաթնաժողովը տեղի կունենա ապրիլի 22-23-ը։

Հետաքրքիր է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների այս ակտիվացումը տեղի է ունենում ապրիլի 24-ի նախաշեմին, երբ բազմաթիվ աղբյուրներ տեղեկություններ են տարածում, որ Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Էմմա Չոբանյան