Ցավոք՝ 3 տարվա մեջ առաջին անգամ Օնիկ Գասպարյանի գործով էի ԳՇ-ում, ո՛չ իմ մեղքով․ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

«Նախ և առաջ, եթե երկու կողմից թեժ քննադատության է արժանացել՝ ուրախ եմ: Հետևաբար, ես, հավանաբար, ճիշտ որոշում եմ ընդունել»,- հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ aravot.am-ին տված հարցազրույցում անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության պատմությանը:

Հիշեցնենք, նախագահը երկու անգամ չէր ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու՝ ՀՀ վարչապետի միջնորդությունը, որից հետո Սահմանադրության համաձայն Գասպարյանի լիազորությունները դադարել էին իրավունքի ուժով:

«Երբ վարչապետի առաջարկությունը եկավ՝ Օնիկ Գասպարյանին ազատել աշխատանքից, ակնկալիքն այն էր, որ Հանրապետության նախագահը պետք է ստորագրի: Սակայն, քանի որ այս ամբողջը տեղի էր ունեցել Գլխավոր շտաբի ղեկավարի և իր գործընկերների հայտարարությունից հետո, բնական է, իմ առաջին քայլը հետևյալն էր՝ ես որևէ փաստաթուղթ չեմ ստորագրի, մինչև մարդկանց հետ չհանդիպեմ:

Գնացի Գլխավոր շտաբ, հանդիպեցի Օնիկ Գասպարյանի հետ, հետո գեներալների հետ առանձին հանդիպեցի, բավականին երկար տևեց՝ մի քանի ժամ: Չեմ կարծում, թե էթիկայի տեսակետից ճիշտ է, որ Ձեզ փոխանցեմ՝ ինչ ենք խոսել Օնիկ Գասպարյանի հետ: Դրանից հետո նորից հանդիպել ենք Օնիկ Գասպարյանի և նաև գեներալների հետ: Ընդհանուր տպավորությունը կարող եմ փոխանցել. նախ և առաջ ինձ համար հստակ էր, որ ո՛չ Օնիկ Գասպարյանը, ո՛չ Գլխավոր շտաբի գեներալները չեն պատրաստվում ուրիշ քայլ անել, բացի իրենց հայտարարությունից: Սա իրենք հայտարարում էին, և իրենց ելույթներում էլ ինձ համար շատ հստակ էր… Նրանք ասում էին բաներ, որոնց մասին ես գիտեի, բանակի վիճակի մասին որոշ բաներ նորություն էին ինձ համար: Ցավալի վիճակ էր ինձ համար, քանի որ իմ նախագահության 3 տարիների ընթացքում առաջին անգամ էի Գլխավոր շտաբում՝ և ոչ իմ մեղքով:

Այդ հանդիպումից և իրավաբան գործընկերների հետ խորհրդակցելուց հետո իմ եզրակացություն հետևյալն էր, որ առերևույթ սահմանադրական խնդիր, և ես հստակ որոշեցի, որ չեմ ստորագրի… Խնդիրը տեղափոխվեց ՍԴ»:

Մանրամասները՝ տեսանյութում: